Իրանի նախկին շահի որդին հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել Իրանի անցումային վարչակազմի ղեկավարումը

Իրանի ընդդիմությունը հունվարի 8-ը հռչակել է ազգային միասնական բողոքի օր: Սպասվում է, որ վաղը փողոցներ ու հրապարակներ դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ: Փարձագետները կարծում են, որ այդ օրվա իրադարձությունները կարող են վճռորոշ դառնալ երկրի հետագա կայունության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Զանգվածային բողոքի այս ալիքն արդեն գրավել է … Read more

Կամեցողների դաշինքը պաշտպանության երաշխիքներ կտա Կիևին

Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման կարևոր փուլը փարիզյան քննարկումներն են: Նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանի նստավայրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել Է ամերիկացի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի, նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, բանագնաց Ջարեդ Քուշների, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների {Ջարեդի հայրն Է} և Սպիտակ տան խորհդական Ջոշ Գրյունբաումի հետ: Իսկ ավելի վաղ Փարիզում գումարվել Է Կիևի աջակիցների, … Read more

Ինչո՞ւ են ծնողները երեխաների փոխարեն անում աշխատանքը. նախարարը՝ դասագրքերի մասին

2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի … Read more

Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։

«Սուրբ Ծննդյան հրաշքը»․ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը հնչում է Հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում

Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում սուրբծննդյան օրը հնչում է «Սուրբ ծննդյան հրաշքը»՝ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն ասում է՝ այս հուրօրինակ լուծումներով երաժշտությունը նպատակ ունի միավորել մարդկանց, ստեղծել միասնության զգացողություն և համակել նույն հույսով ու հավատով։ Մեղեդին ու բառերը համատեղելով՝ մաեստրոն ցանկացել է փոխանցել մտքեր, զգացմունքներ և մի կարևոր կոչ՝ լինել միասնական:

Գերեվարություն ուղիղ եթերում․ Թրամփը հիանում է ԱՄՆ հնարավորություններով, աշխարհը փորձում է ազատել նրան «աշխարհի ոստիկանի» պաշտոնից

Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնող ԱՄՆ նախագահը շարունակում է սպառնալ աշխարհին։ Գրենլանդիա, Կոլումբիա, Իրան, Մեքսիկա, Կուբա․ սրանք այն երկրներն են, որոնք վերջին շրջանում ուղիղ սպառնալիք են ստացել Վաշինգտոնից։ Բայց միջազգային կառույցները չեն հասցնում հանդարտության կոչեր անել․ նրանց ուշադրությունը դեռևս Վենեսուելայի առևանգված նախագահի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է։

«Զեղչել կաթողիկոսի անունը, մինչև նա փոխվի» VS «Սա չի ունենա շահեկան արդյունք»․ սուրբ Ծնունդի հոգևոր խորհուրդն ու քաղաքական կողմը

Փայտե խաչով, քրիստոնեական սիրո քարոզով ու եկեղեցին նորոգելու վճռականությամբ վարչապետի գլխավորած ուխտերթը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հասավ Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ սուրբծննդյան պատարագի մասնակցեց ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ պատարագը մատուցում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, այլ Երևանի մայր եկեղեցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Պատարագի ավարտից հետո վարչապետը բարձրաստիճան … Read more

Ամանորին ամենակարևորը գոհունակությունն է․ ինչու է տոնն ավելի ու ավելի սթրեսային դառնում, երբ ավելանում են զվարճանքները

Ամանորը շատերի համար հեքիաթային սպասում է, մյուսների համար՝ հոգեբանական լարվածության շրջան։ Ընդ որում՝ երկրորդն աստիճանաբար սկսում է գերազանցել առաջինին։ Ֆինանսական ծախսերը, սոցիալական սպասումները և նյութականացված տոնակատարությունը հաճախ ստվերում են տոնի իրական իմաստը։ Ընդ որում՝ որքան ավելանում են զվարճությունների տեսականին ու այսպես ասենք, ժանրերը, այնքան պակասում է բուն զվարճության զգացողությունը։ Ամանորյա տոների սթրեսային հետևանքներն անգամ հոգեբանների … Read more

7 գործոն, որոնցով պայմանավորվեց 2025 թվականը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թրամփը՝ 45-րդ և 47-րդ նախագահ 2025 թվականի հունվարին տեղի ունեցավ իրադարձություն, որը չէր կարող չազդել ամբողջ տարվա գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումների վրա՝ այն պարզ պատճառով, որ Ամերիկան այս աշխարհում ավելին է, քան մեկ առանձին երկիր և նույնիսկ մեկ առանձին գերտերություն: Հենց այդ առանձնահատկության բերումով էլ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունն ակամա վճռորոշ դեր … Read more