Իրանի նախկին շահի որդին հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել Իրանի անցումային վարչակազմի ղեկավարումը

Իրանի ընդդիմությունը հունվարի 8-ը հռչակել է ազգային միասնական բողոքի օր: Սպասվում է, որ վաղը փողոցներ ու հրապարակներ դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ: Փարձագետները կարծում են, որ այդ օրվա իրադարձությունները կարող են վճռորոշ դառնալ երկրի հետագա կայունության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Զանգվածային բողոքի այս ալիքն արդեն գրավել է 31 նահանգներից 27-ը: Ըստ որոշ տեղեկությունների՝ բախումների հետևանքով զոհերի թիվը ցուցարարների շրջանում հասել է 34-ի և կա տեղեկություն 2 զոհված ուժայինի մասին: Ձերբակալվել է ավելի քան 2000 հոգի, ուժայինները կիրառում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, և ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ որոշ դեպքերում նաև հրազեն: Կա տեղեկություն այն մասին, իհարկե չհաստատված, որ ուժայինները կորցրել են վերահսկողությունը մի քանի քաղաքների նկատմամբ և նաև որոշ տեղերում ցուցարարները գրավել են ոստիկանության բաժանմունքներ ու նաև զենքեր»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Միացլալ Նահանգների դերը այս ամենում բացահա՞յտ է: Արդյո՞ք գահընկեց արված շահի որդի Ռեզա Փեհլեվին կարող է համախմբել բոլոր ընդիմադիր ուժերը ու իրական այլնտրանք դառնալ այաթոլլաների վարչակազմին: Ինչպիսի՞ն են Ռեզա Փեհլեվիի մոտեցումները հայերիս համար կարևոր հարցերում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment