Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար  ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով, հայտնում է Ermenihaber.am-ը։ «Իրանը պատրաստ է համագործակցության՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար»,- նշել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։ Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ … Read more

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2 միլիոն 403.6 հազար դոլարի ապրանք արտահանելու մասին

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։ Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք … Read more

Լայնամասշտաբ զորավարժություններ` Իրանում – Yerevan Today

Իրանի ռազմական ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Հորմուզի նեղուցի վերահսկմանն ուղղված լայնամասշտաբ զորավարժություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքմանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի զորավարժությունները մեկնարկել են Հորմուզի նեղուցի շրջանում: Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի և ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման ֆոնին: Զորավարժությունների շրջանակում մշակվում են անվտանգության սպառնալիքներին հակազդելու … Read more

Պայթյուն՝ Թալինի բենզալցակայանում. այրվում են պահեստային բաքեր և բեռնատար

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է … Read more

Հունվար ամսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք

16 Փետրվարի, 2026 Հունվարին Ադրբեջանից Հայաստան արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն 403,57 հազար ԱՄՆ դոլար, հիմնականում՝ նավթամթերք։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունըը՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին։ Հունվարի 9-ին ներմուծվել է 1 742 տոննա ԱԻ-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, իսկ հունվարի 11-ին՝ 979 տոննա ԱԻ-92 ավտոմոբիլային բենզին։ Ներմուծումները … Read more

«Զանգեզուրի միջանցքը» բարենպաստ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանների միջև. Հաջիև

««Զանգեզուրի միջանցքը» բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար»։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, կարևոր դեր են խաղում միջտարածաշրջանային համագործակցության մեջ։ Ադրբեջանը գտնվում է … Read more

«Миротворческая» миссия США превращает Армению в мишень номер один для тех сил, которые готовились и готовятся к противостоянию с США и Израилем…

Конец недели… Но вот вокруг Ирана всё без перемен. Трамп, а вчера даже и еврей Зеленский (!) продолжают угрожать иранцам. Вначале президент США заявил, что его администрация «решила» перебросить авианосец «USS Gerald R. Ford» и сопровождающие его корабли (авианосная ударная группа, АУГ) из Карибского моря от берегов Венесуэлы в Персидский залив на фоне напряжённости в … Read more

ՀԷՑ-ը պարզաբանում է հունվարին էլեկտրաէներգիայի սպառման աճը • Tribune.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրազեկում է, որ վերջին օրերին ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ։ «Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում … Read more

ՀՀ ճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքում՝ մասնակի սահմանափակում • Tribune.am

Փետրվարի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար լեռնանցքը բաց է։

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար

 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կիրակի օրը Թեհրանից մեկնել է Ժնև, որտեղ երեքշաբթի օրը նախատեսված են Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցություններ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արաղչին Շվեյցարիայում հանդիպումներ է ունենալու նաև Շվեյցարիայի և Օմանի արտաքին գործերի նախարարների հետ: Նա նաև հանդիպելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) … Read more