««Զանգեզուրի միջանցքը» բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար»։
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, կարևոր դեր են խաղում միջտարածաշրջանային համագործակցության մեջ։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և ավելի լայն Կասպից ծովի տարածաշրջանում, մինչդեռ Սերբիան գտնվում է Բալկաններում։ Զանգեզուրի միջանցք/TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան ավելի լայն տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար», — գրել է Հաջիևը։