ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

18 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության միջոցառումների կազմակերպմանը։ Միջոցառումն անցկացվել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի նախագահությամբ։ Խորհրդակցություններին … Read more

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը աշնանը զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ կայացել է «Eternity-2026» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը։ Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսված զորավարժություններին, երեք երկրների զինծառայողներից բացի, կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության պետական գործակալության աշխատակիցները և «Ադրբեջանական … Read more

«Զառ» ուսումնական կենտրոնում կայացավ «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը

Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։ Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։ Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության … Read more

Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը – Live News

Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Հայաստանում։ Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։ Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, … Read more

Թուրքիայում զորավարժություններ են․ Ադրբեջանն էլ է մասնակցում

Ստամբուլում և Իզմիրում անցկացվող EFES-2026 բազմազգ զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի զինծառայողների խումբը մեկնել է Թուրքիա, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանցի զինծառայողներին դիմավորել են թուրքական Չիղլի ավիաբազայում։ «EFES-2026 բազմազգ զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել մասնակից երկրների ստորաբաժանումների միջև համակարգումը խոշորամասշտաբ գործողությունների ժամանակ, բարելավել մարտական ​​պատրաստվածությունը և կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները», — հայտարարել է պաշտպանության նախարարությունը։ The … Read more

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել Կարսում

Կարս նահանգում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններ: Զորավարժությունները երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ջանքերի մի մասն էին կազմում:  

Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, ադրբեջանական բանակի անձնակազմի մարտական ​​պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը օրեցօր բարելավվում են։ APA-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, նախարարության ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ անցկացրել են N զորամասում մարտավարական վարժանքներ, որոնք ուղղված են ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացմանը։

Թուրքիայում ընթանում է «Mavi Vatan-2026» զորավարժությունը – Live News

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Էգեյան ծովում ու Արևելյան Միջերկրականում ընթանում է «Mavi Vatan-2026» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը։ Այն մեկնարկել է ապրիլի 3-ին և կավարտվի 9-ին։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքայի ռազմածովային, ռազմաօդային ու ցամաքային ուժերի հրամանատարությունները և Ափամերձ պահպանության հրամանատարության անձնակազմը։ Ներգրավված է ընդհանուր առմամբ 120 նավ և 50 ինքնաթիռ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: … Read more

Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը

24 Փետրվարի, 2026 Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը։ «Հաշվի առնելով  այդ թվում պաշտպանական բնագավառում երկրների միջև առկա կապերը, նման միջոցառումներ կարող են տեղի ունենալ նաև ապագայում և լինել ավելի մասշտաբային»,- ասել է դեսպանը Խալիլ Շիրղոլամին։ Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը տեղի են  ունեցել երկօրյա համատեղ զորավարժությունները, որոնց ծրագրում ընդգրկված էին … Read more

Լայնամասշտաբ զորավարժություններ` Իրանում – Yerevan Today

Իրանի ռազմական ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Հորմուզի նեղուցի վերահսկմանն ուղղված լայնամասշտաբ զորավարժություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքմանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի զորավարժությունները մեկնարկել են Հորմուզի նեղուցի շրջանում: Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի և ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման ֆոնին: Զորավարժությունների շրջանակում մշակվում են անվտանգության սպառնալիքներին հակազդելու … Read more