Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար  ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով, հայտնում է Ermenihaber.am-ը։ «Իրանը պատրաստ է համագործակցության՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար»,- նշել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։ Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ … Read more

Իրանում ապuտամբները քաղաքացիական պատերազմ են հրահրում, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար․ Ալի Լարիջանի

Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար»,-ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: «Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»,-ասել է Լարիջանին: