Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կիրակի օրը Թեհրանից մեկնել է Ժնև, որտեղ երեքշաբթի օրը նախատեսված են Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցություններ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Արաղչին Շվեյցարիայում հանդիպումներ է ունենալու նաև Շվեյցարիայի և Օմանի արտաքին գործերի նախարարների հետ: Նա նաև հանդիպելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:
ԱՄՆ-ի հետ բանակցություններում, ինչպես սպասվում է, կանդրադառնան Իրանի միջուկային հարցին։ Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ այս շփումներում։