Մի շարք պայթյուններ են որոտացել Թեհրանի արևմտյան և հյուսիսային հատվածներում, հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը։
Այլ մանրամասներ չի հայտնել, սակայն «Միզան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի մայրաքաղաքի վրայով կործանիչ է թռել։
«Նուր» լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդում է Թեհրանի կենտրոնական մասում գտնվող Էնգելաբ հրապարակում տեղի ունեցած պայթյունի մասին։