Վրաստանում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի վարժանքներն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի մասնակցությամբ

Վրաստանի Մուխրովանի քաղաքում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի «Տրոյայի հետքեր 2026» բազմազգ վարժանքները Հատուկ գործողությունների հրամանատարության բազայում։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Բազմազգ վարժանքները Վրաստանում տեղի են ունենում չորրորդ անգամ։ Դրանց մասնակցում են զինծառայողներ Վրաստանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ … Read more

Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ

Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ, հայտնում է Սպուտնիկ Գրուզիան Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի գիշերը Մարդիի (Ախալցխա) տաճարում։ ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։

Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է Շիո Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս֊պատրիարք ընտրվելու առիթով

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարք ընտրվելու, օծվելու և գահակալության առիթով։ «Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։ Նորին … Read more

Ուկրաինան պատրաստ է հարաբերությունները կարգավորել Վրաստանի հետ – Live News

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ կշարունակի կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ։ Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերությունները լարված են եղել, նախ՝ Միխեիլ Սաակաշվիլիի բանտարկության պատճառով, իսկ հետո հատկապես սրվել են 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի պատճառով։ Թբիլիսին մեղադրել է Կիևին իրեն պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար, նաև ավերված ուկրաինական քաղաքների լուսանկարներն օգտագործել է … Read more

Սրանք դեռ ծաղիկներն են, Նիկոլ հայադավի թունավոր պտուղներն՝ առաջիկայում – Live News

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես արդեն հայտնի է, մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը (նկատի ունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին) խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը: «ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։ ՀՀ ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, … Read more

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ

Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիայի պատասխան գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ավելի վաղ վրացական կողմը հայտնել էր, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի … Read more

Շիո միտրոպոլիտն ընտրվեց Համայն Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարք

11 Մայիս, 2026 19:25 Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի) ընտրվեց Համայն Վրաստանի նոր՝ 142-րդ կաթողիկոս-պատրիարք։ Լուրը հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիան»։ Ապրիլի 28-ին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը ընտրեց պատրիարքական գահի երեք թեկնածու՝ պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիոյին, Ռուիս-Ուրբնիսի մետրոպոլիտ Հոբիին և Փոթիի և Խոբի … Read more

Երևանում «խաղաղության սպասումները» թեմայով կիսվեցինք մեր տեսակետներով․ Թուրքիայի ներկայացուցիչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ում գրառում է արել «Երևանյան երկխոսություն» համաժողովից․ «Երևանյան ֆորումի շրջանակում մենք՝ ԵՄ-ից, Վրաստանից և Ադրբեջանից մեր գործընկերների, ինչպես նաև կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ միասին մասնակցել ենք «Բեկումնային պահ Հարավային Կովկասում․ խաղաղության և համագործակցության սպասումները» թեմայով պանելային քննարկմանը և կիսվել մեր տեսակետներով»,- նշել … Read more

Վրաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ

4 Մայիս, 2026 22:46 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությանը։ Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը երկխոսության և ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում կառուցողական համագործակցության նպատակով։ Վրացական … Read more

Վրաստանի կառավարությունը սխալ ուղղությամբ է շարժվում․ Կայա Կալլաս

4 Մայիս, 2026 14:19 Վրաստանի կառավարությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն շարժվում է սխալ ուղղությամբ, քանի որ Եվրոպան միայն աշխարհագրություն չէ, այլ արժեքներ և սկզբունքներ։ Այս մասին Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը։ «Անշուշտ, Երևանում անցկացվող այս … Read more