3+3 հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ – Live News

Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՏՏՖ), հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ակնկալում ենք, որ … Read more

Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվել – Live News

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արժանացել է Պալմերի միջազգային ժողովրդավարության մրցանակին։ «Մարկ Պալմերի մրցանակը, որը կրում է ամբողջ աշխարհում ժողովրդավարական անցումների ջատագով դեսպան Մարկ Պալմերի անունը, գնահատում է դիվանագետների և պետական ​​պաշտոնյաների բացառիկ նվաճումները ժողովրդավարության պաշտպանության և զարգացման գործում։ Այս տարի այդ մրցանակը շնորհվում է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ իր սկզբունքային առաջնորդության և Վրաստանի … Read more

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բացմանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը

Այսօր պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը։ Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Օրալօղլուն։ 1tv.ge-ի հաղորդմամբ, բացի այդ, միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, դիվանագիտական ​​կորպուսի և … Read more

Ամերիկյան կենսալաբորատորիաները Հայաստանում և ռուսական սահմանների երկայնքով անտեսանելի պատերազմ է. ռուս պաշտոնյա

Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում ռուսական սահմանների երկայնքով ամերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը անտեսանելի պատերազմ է, որի համար զենք են դառնում ոչ թե տանկերը, այլ վիրուսները։ Այսպիսի կարծիք է ՏԱՍՍ-ին հայտնել Զապորոժիեի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Եմելյանենկոն։ «Երբ մի երկիր զանգվածաբար հավաքում է մեկ այլ ժողովրդի գենետիկական նյութը հենց նրա սահմանների մոտ, դա արդեն գիտական հետաքրքրություն չէ։ … Read more

Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը – Live News

Վրաստանի ՆԳՆ կառուցվածքում ստեղծվում է հատուկ վարչություն, որի հիմնական գործառույթը կլինի իրականացնել համակարգային մոնիթորինգ և համապատասխան իրավական արձագանք՝ հասարակական միջավայրում ատելության խոսքի, ագրեսիվ հաղորդակցությունների դրսևորմանը՝ երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է փոխվարչապետ, իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար Մամուկա Մդինարաձեն: «Վարչությունն իրավասու է լինելու մոնիթորինգի հիման վրա քննչական նյութերն ուղարկել դատարան։ Նման պրակտիկա գործում է շատ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, որտեղ պետական ինստիտուտներն ակտիվորեն պաշտպանում … Read more

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Ադրբեջան – Live News

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանին։ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը և այլ պաշտոնյաներ։

Նիկոլ, ուզում եմ մտնել իմ առանձնատուն ու քեզ կրթել (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Ինչ էլ լինի, նա իրեն պարտված չի համարելու, սրան պետք է պատրաստվի գլխավոր ընդդիմադիր ուժը (տեսանյութ)

Հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Վրաստանում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի վարժանքներն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի մասնակցությամբ

Վրաստանի Մուխրովանի քաղաքում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի «Տրոյայի հետքեր 2026» բազմազգ վարժանքները Հատուկ գործողությունների հրամանատարության բազայում։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Բազմազգ վարժանքները Վրաստանում տեղի են ունենում չորրորդ անգամ։ Դրանց մասնակցում են զինծառայողներ Վրաստանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ … Read more

Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ

Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ, հայտնում է Սպուտնիկ Գրուզիան Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ի գիշերը Մարդիի (Ախալցխա) տաճարում։ ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։