Վրաստանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ. Կոբախիձե

Վրաստանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ․ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Նա նշել է, որ այս նախագծերը տարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ են և նպաստում են երկրի տարանցիկ և լոգիստիկ ներուժի հետագա ընդլայնմանը։ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվորեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և … Read more

Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին հասել ենք որպես երկիր․ Սաակաշվիլի

Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 1990-ական-2000-ական թվականներին որպես երկիր. իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ «Վրաստանը հայտնվել է չափազանց բարդ աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ապագայում կավարտվի կա՛մ մեզ որպես անկախ պետություն վերացնելով, կա՛մ … Read more

Մինչ երկրներն առաջ են տանում իրենց ազգային շահերը, Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և ավելի մեկուսանում «Վրացական երազանք»-ի դիտավորյալ գործողությունների հետևանքով. Գիորգի Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Գախարիայի գրառումը X-ում. Շնորհավորում ենք մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ պատմական խաղաղության ուղղությամբ վերջերս արձանագրված կարևոր հանգրվանի կապակցությամբ, որը հնարավոր դարձավ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ։ Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարեկեցության համար։ Մինչ … Read more

«Այլընտրանքային միջանցքը իրական սպառնալիք չի ներկայացնում». Կոբախիձեն անդրադարձել է Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությանը

Regionmonitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությանը, թե ինչ-որ մի օր Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների փոխարեն կարվեն ուղիղ փոխադրումներ։ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի տարանցիկ գործառույթը սպառնալիքի տակ չէ։ Կոբախիձեն պնդել է, թե «այլընտրանքային միջանցքը իրական սպառնալիք չի ներկայացնում» և որ ««Միջին միջանցքում» բեռնափոխադրումների ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում յոթ … Read more

Նիկոլի հետ մեծ «boss»-ը խոսելու բան չունի (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

ԱԳՆ-ը հաստատեց՝ Նիկոլը հայտնվել է Թրամփի ճաշացանկում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ֆոնին Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են․ Կոբախիձե

Վերջին 5 տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ աճել են․ Imedi LIVE–ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նաև նշել է, որ Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են և չեն արտացոլում իրականությունը։ «Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Ինչ վերաբերում է … Read more

Դեսպան Սմբատյանը և Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահը միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցեր են քննարկել

Հունվար 23,2026 13:52 Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի և խորհրդի կրթության ու մշակույթի հանձնաժողովի նորընտիր նախագահ Բեքա Օդիշարիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ ու վրաց ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման ու միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

Վրաստանում փակվող հերթական բիոլաբորատորիան կրկին տեղափոխվում է Հայաստան – Live News

Թե ինչպիսի վտանգներ են իրենցից ներկայացնում բիոլաբորատորիաները Հայաստանի տարածքում, շատ ենք խոսել։ Վերջին շրջանում Հայաստանում օդակաթիլային ճանապարհով տարածվող անհասկանալի վիրուսները հասարակությունը հենց դրանց գործունեության հետ է կապում։  Եվ ահա ինձ կրկին տեղեկություններ են հասնում, որ Վրաստանում փակվող հերթական բիոլաբորատորիան կրկին տեղափոխվում է Հայաստան․ այս անգամ, ըստ նույն աղբյուրների, այն կտեղակայվի Արթիկի նոր կառուցվող հիվանդանոցում։ Ինչպիսի … Read more

Փարավանի լեռնանցքը փակ է – Live News

Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Գերատեսչության տվյալներով՝ բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: