Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհի մի մասը

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհի տեղամասը «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունում, տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի եւ վատ տեսանելիության պատճառով։ Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր տեղամասում։

Փարավանի լեռնանցքը փակ է – Live News

Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Գերատեսչության տվյալներով՝ բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: