Անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Ա.Սմբատյանը շնորհավորեց Ս. Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` հայտնելով պատրաստակամություն` առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։ 

Դեսպան Սմբատյանը և Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահը միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցեր են քննարկել

Հունվար 23,2026 13:52 Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի և խորհրդի կրթության ու մշակույթի հանձնաժողովի նորընտիր նախագահ Բեքա Օդիշարիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ ու վրաց ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման ու միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more