Ժառանգության հիմքեր ստեղծելու նպատակով հետմահու նոր փաստաթղթեր են ի հայտ եկել

Կ. Միսակյանը մոր՝ Թագուհի Միսակյանի (մահացած՝ 20.08.1997թ.) մահից 24 տարի անց, 2022 թվականի հունվարի 19-ին, ժառանգատուին հետմահու տրված 06.06.2003թ. սեփականության վկայականներով, Արարատի մարզի նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի միջոցով ժառանգության իրավունքի վկայագիր է ձեւակերպել։ Նա ձեռք բերված այդ նոր փաստաթղթերով դատարանով բեկանված գործի քննության շրջանակում, ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու հայցադիմում է ներկայացրել։ Բեկանված գործի քննությունը … Read more

Դատական պաշտպանությունը փաստացի դարձել է ոչ արդյունավետ կամ՝ ոչ գործնական

Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ եւ կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ … Read more

Անտառապահների գործը 2019-ից դատարանում է

Արմեն Շառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. ապրիլի 15-ին Նորաշենի անտառպետության տարածքում, Ճամբարակ համայնքի բնակիչներ Վահե Դանիելյանի եւ Մաթեւոս Լազարյանի հետ բռնություն էր գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, Հայանտառ ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Պապյանի նկատմամբ՝ ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ … Read more

Ասոյանների գործն ուղարկվեց նոր քննության

Վերջերս անդրադարձա Կարեն Ասոյանի (ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչը ԵԱՏՄ-ում) քաղաքացիական գործին («2021թ. ապրիլի 1-ին նշանակված շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը «տեղ հասավ» 4 տարի հետո», մայիսի 17, «Առավոտ»): 2018թ. հուլիսի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանը ծանոթանալով հայցվոր Արթուր Գասպարյանի ներկայացուցիչ Դ. Վարդանյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանողներ Կարեն Ասոյանի եւ … Read more

21 տարի անց որոշում են դատարան դիմել, բայց պարզվեց՝ հասցեատերը սխալ էր

Վճռաբեկ դատարանը հունիսի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ՝ առկա է իրավունքների խախտման վտանգ: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, անդրադառնալով համայնքի ղեկավարի որոշումների կապակցությամբ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերին, արձանագրել … Read more

Դիմողը գտնում է, որ «դատավճիռ» եզրույթն անհրաժեշտ է մեկնաբանել, որպես եզրափակիչ դատական ակտ

2025 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հրաչիկ Հախնազարյանի դիմումը, որով վերջինս խնդրել է. Հայաստանի Սահմանադրության 61 եւ 63, ու 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը: Ներկայացնելով թիվ ԵԴ/29347/02/19 քաղաքացիական գործի, ինչպես նաեւ թիվ ԵԴ/0065/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունները՝ … Read more

Աննա Հակոբյանի ընկերուհի դատավորը կմնա անպատիժ

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հունիսի 2–ին, մերժեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը: Նշենք, որ կարգապահական վարույթի հիմքը փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումն է, ըստ որի` դատավորը դատական որոշումը մեկուկես տարի անց է տրամադրել կողմերին։ Պարզվել է` փաստաբանը հրաժարվել է դիմումից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։ Նաիրա Հովսեփյանը պատերազմում … Read more

Սնանկության գործերով քաոս է, ՍԴ-ն վերանայման որոշում է կայացրել

Սնանկության գործերը քիչ են լուսաբանվում, սնանկության կառավարիչները դատարաններ չեն ներկայանում, կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցով այդ կառավարիչները մեղադրվում են արձանագրությունները, ապացույցները կեղծելու, ինքնիրավչության համար: Դրանցից մեկը ՍԴ դիմած քաղաքացու համար դիտվել էր որպես նոր երեւան եկած հանգամանք, եւ նա դիմել էր վերաքննիչ, վճռաբեկ բողոքներով դատարաններ, Վճռաբեկ դատարանը չէր դիտել այն, որպես նոր երեւան եկած հանգամանք: … Read more

Կոտայքի մարզի դատարանում մի բան այն չէր

Ի՞նչ պետք է անի լրագրողը, երբ կողմերից մեկը դիմում է նրան ՀՀ արդարադատության նախարարին, Բարձրագույն դատական խորհրդին, Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, Հանրապետության նախագահին, ՀՀ վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ սահմանադրական դատարան էր դիմել Վարազդատ Դավթյանը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Քրիստինե Տոնոյանը: Ի վերջո, նրանք ստանալով պաշտոնական պատասխանները, դիմել էին նաեւ «Առավոտ» … Read more

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջարկել

Մայիս 19,2025 14:33 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի … Read more