Սլովակիայի վարչապետը սպшռնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները՝ «Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումների դադարեցման պայմաններում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Եթե Զելենսկուն թվում է, թե դա ոչ մի արժեք չունի, որ դա իրեն պետք չէ, ապա մենք կարող ենք որոշում կայացնել և հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից», – հայտարարել է Ֆիցոն։

Զելենսկին իր թիմին հանձնարարել է հանդիպում կազմակերպել Պուտինի հետ – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իր թիմին Ժնևում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ը։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ տարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն է։ Զելենսկին, ըստ տեղեկությունների, պատրաստ է քննարկել զորքերի դուրսբերման հարցը, սակայն կոչ է արել Մոսկվային իր ուժերը դուրս բերել համարժեք հեռավորության վրա … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Սկիզբը՝ այստեղ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց ինքն է հաստատել՝ համաձայնություն ձեռք չի բերվելու և, հետևաբար, պատերազմը շարունակվելու է: «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում շատ խնդրահարույց հարցեր կան, Կիևը «ոչ մի դեպքում» չի հրաժարվի տարածքի նկատմամբ հավակնություններից»,- РБК-ի փոխանցմամբ , ասել է Զելենսկին և վերահաստատել է առանցքային՝ տարածքային հարցի … Read more

Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի

Միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ   Երրորդ տարբերակն էլ կա. ի տարբերություն նախորդ երկուսի, Ռուսաստանը, չնչին հավանականությամ, կարող է պարտվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չլինի իր խոսքի տերը՝ մի՞ թե մեզ պետք է աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստան, և անհրաժեշտության դեպքում չդիմի միջուկային սպառազինության կիրառման: Թեմային շաբաթ օրը հպանցիկ անդրադարձել էինք մեր «Ուկրաինական հակամարտությունն Աբու … Read more

Ուկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու

Աբու Դաբիում Ուկրաինական հակամարտության առ այսօր չլուծված հիմնական խնդիրների՝ տարածքային հարցերի, ճգնաժամի արմատական պատճառների, անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային պատվիրակությունների միջև երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունները, դատելով ամենից, արդյունք չեն տվել. կողմերի միջև, ինչպես դժվար չէր կանխատեսել, չի կայացվել որևէ որոշակի պայմանավորվածություն: Այս եզրակացությանն ենք եկել, ի թիվս այլ իրողությունների, նկատի … Read more

3 մլն դոլար յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Զելենսկու աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է յուրացման և փողերի լվացման մեղադրանքներով նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ռոստիսլավ Շուրմայի դեմ մեղադրանք առաջադրելու մասին։ Այս մասին հայտնում է The Kyiv Independent պարբերականը՝ նշելով, որ Շուրման չի արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով՝ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ինը կասկածյալի։ Նրանց շարքում է նաև … Read more

Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին՝ Անդրեյ Երմակի փոխարեն, ով նոյեմբերին հրաժարական տվեց՝ կոռուպցիոն սկանդալի և իր տանը կատարված խուզարկությունների ֆոնին։ «Ուկրաինան այժմ պետք է ավելի շատ կենտրոնանա անվտանգության հարցերի, պաշտպանական և անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղու վրա, և նախագահի գրասենյակը, առաջին հերթին, կծառայի այս խնդիրների կատարմանը։ Կիրիլոն ունի մասնագիտացված փորձ այս ոլորտներում և բավարար ուժ՝ արդյունքների հասնելու համար», – գրել է Զելենսկին։ Բուդանովը դեռևս չի մեկնաբանել նախագահի հայտարարությունը։ Ըստ սոցհարցումների՝ նա Ուկրաինայի ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյաներից է՝ նախագահ Զելենսկուց ու ԶՈւ նախկին ղեկավար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիից հետո։ Զելենսկին դեռ չի նշել, թե ով է փոխարինելու Բուդանովին հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում։   «Ազատություն»