Ապաշրջափակումն ըստ քարտեզների. մեկնաբանում է Ռուբեն Գալչյանը

Վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից հետո ծայր առած գործընթացը դարձավ 2025 թ-ի գլխավոր առանցքը, իսկ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեման՝ ամենաշատ քննարկվածը։ Ի՞նչ հիմքեր կան այդ քննարկումներն առավել շոշափելի դարձնելու համար։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

PressMedia.am | Իրանը մեծ ճամփաբաժանին

Վերլուծություն 9 Հունվար, 2026 16:11 Իրանում զանգվածային անկարգությունները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում։ Ակնհայտորեն հրահրված լինելով Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից, այսօր առավոտվա դրությամբ արդեն զանգվածային անկարգությունները տարածել են Իրանի գրեթե 280 քաղաքներում, իսկ ցուցարարներն էլ անցել են վճռական գործողությունների՝ ընդհուպ հրդեհելով կառավարական շենքեր։ … Read more

Ինչո՞ւ է Հայաստանը բենզին գնում Ադրբեջանից, այլ ոչ թե Վրաստանից

Այսօր Բաքվից դուրս է եկել դեպի Հայաստան ուղևորվող ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը: Այն Երևան է հասնելու Վրաստանի տարածքով: Այդ խմբաքանակի համար արդեն տարամցման վճա՞ր է գանձվելու, թե կրկին արտոնյալ պայամաններով է իրականցվելու տեղափախումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մինչ այդ պարզաբանեմ՝ այդ խմբաքանակն այսօր առավոտյան Բաքվից ոչ հեռու գտնվող Գյուզդեք կայարանից դուրս է … Read more

Ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՌԴ միջև նվազել է 12,4 մլրդ դոլարից մինչև 6 մլրդ, իսկ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 58%-ով. Վահե Դավթյան

2025 թ.- ի ամենախորհրդանշական «արդյունքներից» մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկումն էր։ Սակայն իրականում սա վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այդ մոդելը արտաքին ճնշումների արդյունք էր, ոչ թե ներքին զարգացման։ Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել … Read more

Ինչպիսի՞ն է լինելու 2026թ․ Տնտեսական կանխատեսումներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ահա և 2025 թվականն անցավ պատմության գիրկը։ Տարբեր ոլորտներում փորձում են ամփոփել այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2025թ․ և կանխատեսումներ անել 2026թ․ մասով։ Ինչպես պնդում են տնտեսական տարբեր աղբյուրները, 2025թ․ վերակառուցման տարի էր, երբ շուկաները հարմարվում էին ավելի բարձր տոկոսադրույքներին, աշխարահաքաղաքական տեղաշարժերին, սակագնային պատերազմներին և արհեստական բանականության ներթափանցմանը։ Գնահատականներ կան, որ 2026թ․-ը դառնալու է … Read more

Իրանի նախկին շահի որդին հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել Իրանի անցումային վարչակազմի ղեկավարումը

Իրանի ընդդիմությունը հունվարի 8-ը հռչակել է ազգային միասնական բողոքի օր: Սպասվում է, որ վաղը փողոցներ ու հրապարակներ դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ: Փարձագետները կարծում են, որ այդ օրվա իրադարձությունները կարող են վճռորոշ դառնալ երկրի հետագա կայունության համար: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Զանգվածային բողոքի այս ալիքն արդեն գրավել է … Read more

Դրսում չփնտրենք «բարոյականության խարիսխներ»

Մեծ տերությունների «հումանիզմին» հավատալը միամտություն է Երբ ես գրում էի, որ ԱՄՆ-ն նույնքան իրավունք չուներ հարձակվելու Վենեսուելայի վրա, որքան Ռուսաստանը՝ Ուկրաինայի վրա, ես կանխատեսում էի, որ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հայ երկրպագուները կսկսեն ինձ հետ վիճել ու կպնդեն, որ իրենց հավանած երկիրը արդար է, ճիշտ է վարվել, իսկ չհավանածը՝ սխալ: Այդ կանխատեսումն իրականացավ, եւ այնպես ստացվեց, … Read more

PressMedia.am | Գլխավոր դատախազը՝ ՔՊ-ի թիրախում

Վերլուծություն 7 Հունվար, 2026 14:06 Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքում Փաշինյանը մոբիլիզացրել է ողջ ռեսուրսը, պետական տարբեր կառույցների ծառայողներին պարտադրում են մասնակցել Փաշինյանի «ուղտերթերին» և պատարագներին՝ հակառակ պարագայում սպառնալով հեռացնել։ Բայց և կան պետական կառույցներ, որոնց աշխատակիցները համառորեն հրաժարվում են մասնակցել, և այդ պատճառով էլ լուրջ … Read more

Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։

Արդյո՞ք Իրանում հնարավոր է այն, ինչ եղավ Վենեսուելայում

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ թարմ տեղեկություն է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ի սկզբանե ցուցարարների պահանջները զուտ տնտեսական էին. մարդիկ հրապարակ էին դուրս եկել՝ բողոքելու ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և դրան հետևող գնաճի դեմ: Բայց այնուհետ ոմանց կողմից առաջ քաշվեցին նաև քաղաքական պահանջներ: Իրականում նման զանգվածային … Read more