Այսօր Բաքվից դուրս է եկել դեպի Հայաստան ուղևորվող ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը: Այն Երևան է հասնելու Վրաստանի տարածքով: Այդ խմբաքանակի համար արդեն տարամցման վճա՞ր է գանձվելու, թե կրկին արտոնյալ պայամաններով է իրականցվելու տեղափախումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Մինչ այդ պարզաբանեմ՝ այդ խմբաքանակն այսօր առավոտյան Բաքվից ոչ հեռու գտնվող Գյուզդեք կայարանից դուրս է եկել և հավանաբար, վաղը չէ մյուս օրը կհասնի Հայաստան: Սովորաբար 1.5 օր է պահանջվում: Այս 2-րդ խմբաքանակն արդեն կոմերցիոն սակագնով է անցնելու Վրաստանի տարածքը, այսինքն՝ Վրաստանը ստանալու է այն գումարը, որի մասին պայմանավորվել են ադրբեջանցիների հետ: Ի սկզբանե Վրաստանը չափազանց բարձր գին էր փորձում թելադրել՝ 92 դոլար՝ 1 տ.-ի համար, ինչը Ադրբեջանը համարել էր մաքսային արգելք, այլ ոչ թե տարանցման գումար, որի դեպքում, փաստորեն անիմաստ էր դառնում համագործակցությունը: Բայց դեկտեմբերի 29-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատեցին, որ ձեռք է բերվել երկու կողմերի համար ընդունելի համաձայնություն: Թե կոնկրետ որքա՞ն է գանձելու Վրաստանը, հայտնի չէ և ինչպես նաև հայտնի չէ, թե որքան է հայկական ընկերությունը վճարելու ադրբեջանական ընկերությանը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կոնկրետ ի՞նչ նավթամթերք է լինելու երկրորդ խմբաքանակում: Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստան մատակարարելու համար բենզինն արտադրում է, իսկ սեփական պահանջարկը ապահովելու համար նույն այդ բենզինը ներկրո՞ւմ է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: