Արդյո՞ք Իրանում հնարավոր է այն, ինչ եղավ Վենեսուելայում

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ թարմ տեղեկություն է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ, որ ի սկզբանե ցուցարարների պահանջները զուտ տնտեսական էին. մարդիկ հրապարակ էին դուրս եկել՝ բողոքելու ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և դրան հետևող գնաճի դեմ: Բայց այնուհետ ոմանց կողմից առաջ քաշվեցին նաև քաղաքական պահանջներ: Իրականում նման զանգվածային շարժումներ, ալիքներ, անկարգություններ Իրանում մեծ նորություն չէ, բազմիցս նման բաներ եղել են: Եվ այս ամենը բոլորովին չի նշանակում, որ պարտադիր պետք է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա. նման բան հիշում ենք 2009, 2010 թթ.-ին, երբ ձերբակալվածների թիվը շատ ավելի շատ էր, 2022-23թթ.-ին նույնպես: Այսինքն՝ շատ հավանական է, որ այս անգամ ևս իշխանությունները կարողանան վերահսկողության տակ առնել այս գործընթացը և վերջ տալ այդ ամենին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ են ձեռնարկում իշխանությունները լարվածությունը նվազեցնելու համար: Վենեսուելայի իրադարձություններն ինչ-որ կերպ ազդո՞ւմ են:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment