Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. ՀՀ ԱՆ

10 Սեպտեմբերի, 2026 Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:

Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

7 Սեպտեմբերի, 2026 Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Կիրականացնեն ջրի նմուշառումներ։  

Աղիքային վարակ Վանաձորում. 6 մարդ հոսպիտալացվել է

Հայաստանում կրկին աղիքային վարակի դեպք է գրանցվել, այս անգամ` Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Կենտրոնի մասնագետների իրականացրած համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի … Read more

Վանաձորում խնջույքից հետո 6 անձ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ

15 Օգոստոսի, 2026 2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, … Read more

Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք»

2026 թվականի ապրիլին Բյուրեղավանում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք բարձրացավ։ Մինչ բազմաթիվ բնակիչներ բախվում են առողջական լուրջ խնդիրների եւ ֆինանսական կորուստների, պատասխանատու գերատեսչությունները «պաշտոնական հերքումների» փակ շրջանի մեջ են։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, թե ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, թե … Read more

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։ «Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։ Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային … Read more

«Վեոլիա Ջուր»-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին – Live News

«Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում, կատարված հետազոտությունների արդյունքներով՝ Բյուրեղավան համայնքում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ «Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։ Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես … Read more

Շոգ եղանակին ինչպես խուսափել աղիքային վարակներից – Live News

Ամառային շոգն ինքնին աղիքային վարակների սեզոնային վերելքի շրջան է, սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած ստամոքսի թթվայնության անկումից, վերջացրած ճանճերի ակտիվացմամբ: «Հերացի» կենտրոնից նշում են, որ շոգ եղանակին մեծանում է սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը, այստեղ առանձնապես մեծ է կրեմային արտադրատեսակների դերը (օրինակ՝ տորթեր, կրեմով լցոնված թխվածքներ, պաղպաղակ և այլն), որոնք կարող են դառնալ աղիքային … Read more

Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է․ պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցում

Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Shamshyan.com-ը գրում է, որ հավաքվածները Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի համայնքների բնակիչներն են, որոնք համայնքապետ Հակոբ Բալասանյանից պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցում ցուցաբերել: «Լրիվ բարձիթողի վիճակ է, լրիվ քարե դար։ Չնայած՝ նույնիսկ քարե դարում ջրից նման թունավորման դեպքեր չէին լինի։ Սա արդեն որերորդ դեպքն … Read more

Կոտայքի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը ջուրն է. տուժել են նաև երեխաներ

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։ Նա նշեց, որ նախնական եզրահանգումը տվել են Բյուրեղավանի պոլիկլինիկայից, սակայն այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները տեղում են՝ Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում նմուշառումներ կատարելու համար։ … Read more