Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։ Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ … Read more

ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պարզաբանում են, որ խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարարող կազմակերպությունը, իսկ պետական վերահսկողությունը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ ՀՎԿԱԿ-ը, իր հերթին, իրականացնում է անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ՝ սանիտարահամաճարակային հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով։ «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 … Read more

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ծորակից ջուր չխմել․ ՀՎԿԱԿ – Live News

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։