Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։ Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ … Read more

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրամատակարարման վերաբերյալ

Պարզաբանում՝ Ծավի ջրամատակարարման վերաբերյալ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից։ Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են Ընկերության պատասխանատվության շրջանակից։ Միաժամանակ, խնդրում եմ հրապարակումներում և տեղեկատվության տարածման ընթացքում հաշվի առնել վերոնշյալ հանգամանքը և Ծավ բնակավայրում ջրամատակարարման հետ կապված խնդիրները չվերագրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Շնորհակալ եմ … Read more

Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել

Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի … Read more