Այստեղ ենք, որ ծանոթանանք մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանի մեդիա համակարգը. Նատալի Փաուելս

Հոկտեմբերի 29-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ համատեղ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով բաժնի Վրաստանի, Հարավային Կովկասի և Արևելքի հարցերով ղեկավար Դեյվիդ Քալընը և Եվրոպական հանձնաժողովի՝ ռազմավարական համակարգման և հաղորդակցության բաժնի ղեկավար Նատալի Փաուելսը: … Read more

ԵՄ ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածությամբ՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։ Հյուրերը ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին … Read more

Մամիջանյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ: Խմբակցության ղեկավարը ողջունել է հյուրին, ով մեր երկիր է ժամանել մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, … Read more

Կարծում եմ՝ պետք է լինել համարձակ և ամբողջությամբ օգտագործել Հայաստանի գիտական ներուժը. Վասիլիս Մարագոս

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԳԱԱ նախագահության, Եվրոպական միության ներկայացուցիչներ, «Հորիզոն Եվրոպա» … Read more

«Հայաստան» խմբակցությունը Վասիլիս Մարագոսին ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, … Read more

«Մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց, իսկ մարդիկ այդ օգնության կարիքն ունեն»․ Վասիլիս Մարագոս

«Գյուղատնտեսությունը Հայաստանում ապագա ունի»․ այս կարգախոսն է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հիմքում, որի շրջանակներում հինգ տարիների ընթացքում շուրջ 200 միլիոն եվրո կներդրվի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Ընդհանուր գումարի 65 մլն եվրոն դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ են։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից։ Սյունիքում իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով կազմակերպված մեդիատուրի շրջանակներում օրերս Սյունիքի մարզում … Read more

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի դերը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրակարգում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով․ անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն … Read more

«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է». «Ռեա» փառատոնը՝ նորարար գաղափարների հարթակ

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը. մեկնարկն ազդարարվել է Կինոյի տանը՝ ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս–բելգիական արտադրության ֆիլմով: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, հյուրեր արտերկրից, արվեստասերներ: Ողջույնի … Read more

Ի՞նչ ճակատագիր ունեցավ ԵՄ-ի խոստացած 2,5 միլիարդ դոլարը․ Վասիլիս Մարագոսը մանրամասնում է

2021 թվականին՝ չորս տարի առաջ, ԵՄ-ն խոստացավ 2,6 միլիարդ եվրո ներդնել Հայաստանում։ Հետո գումարը նվազեց՝ 2,5 միլիարդ դարձավ։ Թե ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ խոստումը՝ տարեցտարի քննարկումների հարց է դառնում խորհրդարանում, սակայն հայաստանյան պատկան պաշտոնյաներից այդպես էլ հստակ պատասխաններ չեն հնչում։ Aravot.am-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսից հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է արդեն ներդրվել եւ … Read more

«ԵՄ-ն պատրաստ է մասնակցել բոլոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնք տեղի են ունենալու Սյունիքի մարզում, այս տարածաշրջանում»

«Իրադարձությունները եւ հանդիպումները, որոնք եղան օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, ԵՄ-ի կողմից ողջունվել են։ Այդ օրվանից ի վեր, բոլոր հանդիպումների եւ հրապարակային միջոցառումների ժամանակ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ աջակցելու այդ նախաձեռնություններին եւ կապակցվածությանն այս մարզում։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները կիրառել՝ ներդնել ոչ միայն ձեր նշած նախագծի շրջանակներում, այլ ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, … Read more