Ստամբուլում Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վնասել են գերեզմաններ ու աղբյուրը

Հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին անհայտ անձը մուտք է գործել Բաղլարբասի թաղամասի գերեզմանատուն և վնասել 6 գերեզման և աղբյուրը։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հաղորդմամբ,  այս մասին հայտնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտար շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը։ Նշվում է, որ դեպքը խորապես մտահոգել է համայնքի անդամներին։ Թաղային խորհուրդը դիմել է պատկան մարմիններին, որոնք քայլեր են ձեռնարկել անձի ինքնությունը պարզելու և պատասխանատվության … Read more

Ստամբուլում պղծվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։ «Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, … Read more

Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Թուրքիա – Live News

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի Թուրքիա (Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։ Որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, այն կառավարության էջում հրապարակվել է այսօր։ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ  2026 թվականիպետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված … Read more

Ցույցեր Թուրքիայում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի – Live News

Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 40 ցուցարարի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են երթ անցկացնել դեպի Դոլմաբահչե պալատ և Թաքսիմի հրապարակ՝ «ՆԱՏՕ, հեռացի՛ր, այս երկիրը մերն է», «Փակե՛ք ռազմաբազաները» և այլ հականատոյական կարգախոսներով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Նման վանկարկումներից հետո ոստիկանությունը փակել է … Read more

Ստամբուլում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հանդիպում – Live News

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի 10-րդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է «Ստամբուլի հռչակագիր»-ը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Փաստաթղթով նախարարները վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Հատուկ ընդգծվել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությունը։ Շեշտվել … Read more

Ստամբուլում հանդիպել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները – Live News

Ստամբուլում այսօր մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ՝ Ջեյհուն Բայրամովի, Մակա Բոճորիշվիլիի և Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հայտնել է APA գործակալությունը, ավելի վաղ կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի … Read more

Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել – Live News

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Կոսովոյի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերն ու Այուբ Մեջդոնժին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են «SAHA 2026 միջազգային ռազմական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդես-վաճառքին» վերաբերող հարցեր: Այս մասին գրում է ermenihaber.am -ը: Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, վերջիններս դրա շրջանակում ստորագրել են ֆինանսական և ռազմական համագործակության վերաբերյալ համաձայնագիր: Նշենք, որ … Read more

Ստամբուլում այս տարի ևս արգելվեցին Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները

Նախկինում Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ անցկացնող «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ այս տարի ևս հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Ինչպես տեղեկացնում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը, նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը թույլտվություն չէր տվել։ Դեպքի առնչությամբ «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք … Read more

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության(IPU) գլխավոր քարտուղարի թեկնածու Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել … Read more

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպում կունենա Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ

Թուրքիայում այսօր տեղի կունենա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այն  տեղի կունենա Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։