Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. իրազեկում

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ. ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը, Հրազդանի կիրճից … Read more

Ստամբուլում այս տարի ևս արգելվեցին Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները

Նախկինում Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ անցկացնող «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ այս տարի ևս հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Ինչպես տեղեկացնում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը, նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը թույլտվություն չէր տվել։ Դեպքի առնչությամբ «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք … Read more