Խաչանով/Ռուբլյով երկյակը Հոնկոնգում մտել է եզրափակիչ

Հունվար 10,2026 21:35 2026 թվականին «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը, նախապատրասվող ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ընկերակցելով Ռուսաստանի հավաքականի կազմում իր թիմակից Անդրեյ Ռուբլյովին՝ զուգախաղերում մտել է Հոնկոնգում անցկացվող ներկայացուցշական խոշոր մրցաշարի եզրափակիչ։ Նախավերջին փուլում Կարենն ու Անդրեյը 1 ժամ 31 րոպեում 7։5, 3։6, 10։8 հաշվով հաղթել են Վասիլ Կիրկով/Բարթ Սթիվենս (ԱՄՆ/Նիդերլանդներ) … Read more

Լուսանկար. Հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք. Ֆեդերացիա

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։ ԿԳՄՍ նախարարությունն այդ կապակցությամբ պարզաբանման համար դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային։ «Ադրբեջան» գրությունը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա, և հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ … Read more

Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք․ Դահուկասպորտի ֆեդերացիան՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցմանը․ այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը հրապարակել է և՛ ԿԳՄՍ-ի հարցումը, և՛ ֆեդերացիայի պատասխանը: Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, … Read more

Անի Ամիրաղյանը ITF W35 մրցաշարի 1/8 եզրափակչում է

Անթալիայում անցկացվող ITF W35 մրցաշարում Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը անհատական պայքարում երրորդ հաղթանակն է տարել: 1/16 եզրափակչում հայ թենիսիստուհին 7:6, 4:6, 6։3 հաշվով հաղթանակ է տարել Բրիանա Ժաբոյի (Ռումինիա) նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Որակավորման փուլի առաջին խաղում Ամիրաղյանը 6։3, 6։1 հաշով հաղթել էր Տիմեո Գրոսին (Սլովակիա), երկրորդ խաղում՝ 6։2, 6։0 հաշվով առավելության էր … Read more

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ATP-250

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող թենիսի ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Զուգախաղի քառորդ եզրափակչում ռուսաստանցի թենիսիստները 6:3, 3:6, 10:4 հաշվով հաղթել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Տեո Արիբաժեին և Ալբանո Օլիվետիին: 1/8 եզրափակչում Խաչանով-Ռուբլյով զույգը պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչներ Պետր Նոուզին և Պատրիկ Ռիկլին՝ 6:7 (5:7), 6:3, 1:0 (11:9)։

Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ չստացավ նաև Դեն Հուքերի դեմքին գլխով հարվածելու համար․ UFC նախագահ

Խառը մենամարտերի UFC առաջնության նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) չեմպիոնական մենամարտ չի ստացել: «Մի շարք հանգամանքների պատճառով է այս որոշումը կայացվել: Պատճառներից մեկն էլ Դեն Հուքերի հետ հայացքների մենամարտի ժամանակ դեմքին գլխով հարվածելն էր: Թեկնածուների ընտրության ժամանակ մեզ համար կարևոր են … Read more

Գագիկ Սարգսյան. «Ցանկացած մարզիկ նախ եւ առաջ ՀՀ քաղաքացի է եւ ունի անձնական համոզմունքներ, տարբեր հարցերի շուրջ սեփական դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունք»

Վերջին օրերի տեղեկատվական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկը դահուկավազքի Tour de Ski-ի ժամանակ մարզումային շապիկի վրայի «Ադրբեջան» գրությունը կպչուն ժապավենով փակելու համար մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանին տուգանելն է։ Այդ առիթով մարզիկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ արածի համար չի զղջում եւ որ իր համար արժանապատվությունն ու հայրենիքը ամեն … Read more

Ծառուկյանը՝ Մախաչովի հետ չկայացած մենամարտի մասին․ Կարող է վիրահատություն պահանջվել

10 հունվարի 2026 – 13:04 AMT PanARMENIAN.Net – Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի փոդքասթում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար: Ծառուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել մենամարտին, սակայն ցավ է զգացել, … Read more

Մեր թիմի ոգին վճռորոշ դեր խաղաց. Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, իսպանացի Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Մարսելի» նկատմամբ հաղթանակը Ֆրանսիայի սուպերգավաթի եզրափակչում: «ՊՍԺ-ն այդքան էլ լավ խաղ չցուցադրեց։ Բարդ հանդիպում էր: «Մարսելը» շատ լավ էր հանդես գալիս, բայց իմ թիմն այլ վերաբերմունք ուներ: Մեր թիմի ոգին վճռորոշ դեր խաղաց։ 11-մետրանոցներն օգնեցին մեզ: Երջանիկ ենք: Այս հաղթանակը շատ կարեւոր էր մեր երկրպագուների համար։ Եզրափակչում … Read more