Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։
ԿԳՄՍ նախարարությունն այդ կապակցությամբ պարզաբանման համար դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային։
«Ադրբեջան» գրությունը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա, և հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,-ԿԳՄՍՆ-ին պատասխանել է ֆեդերացիայի նախագահը։
Նշենք, որ 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հունվարի 7-ին, Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով միջադեպին, հայտարարց, որ սպորտը պետք է մնա սպորտ, ու բոլորը պետք է ենթարկվեն դրա կանոններին։
Ակնհայտ է, որ հայ մարզիկի արարքը նախարարի սրտով չէ։

