Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ չստացավ նաև Դեն Հուքերի դեմքին գլխով հարվածելու համար․ UFC նախագահ

Խառը մենամարտերի UFC առաջնության նախագահ Դանա Ուայթը պարզաբանել է, թե ինչու թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) չեմպիոնական մենամարտ չի ստացել:

«Մի շարք հանգամանքների պատճառով է այս որոշումը կայացվել: Պատճառներից մեկն էլ Դեն Հուքերի հետ հայացքների մենամարտի ժամանակ դեմքին գլխով հարվածելն էր: Թեկնածուների ընտրության ժամանակ մեզ համար կարևոր են տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ մարտիկի վարքագիծը, որը նույնպես դեր ունի», – ասել է Դանա Ուայթը Spinnin Backfist-ին տված հարցազրույցում։

Հունվարի 24-ին ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեթժին:

Նշենք, որ նախորդ տարվա հունվարին Արման Ծարուկյանը պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ, սակայն հայ մարտիկը հրաժարվեց մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով։

Սպասվում էր, որ դասակարգման 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանը կստանա չեմպիոնական մենամարտի հնարավորություն, սակայն այս քաշային կարգում UFC չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարեց, որ ընտանեկան խնդիրների պատճառով կես տարի չի մենամարտելու։

Leave a Comment