Ծառուկյանը՝ Մախաչովի հետ չկայացած մենամարտի մասին․ Կարող է վիրահատություն պահանջվել

Ծառուկյանը՝  Մախաչովի հետ չկայացած մենամարտի մասին․  Կարող է վիրահատություն պահանջվել

10 հունվարի 2026 – 13:04 AMT

PanARMENIAN.Net – Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, բլոգեր Ադին Ռոսի փոդքասթում պատմել է, թե ինչու է 2025 թվականին Իսլամ Մախաչովի դեմ մենամարտից դուրս եկել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտու համար:

Ծառուկյանի խոսքով՝ ինքը պատրաստ է եղել մենամարտին, սակայն ցավ է զգացել, և հետազոտությունից հետո նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի գոտկային հատվածի ճողվածք: Արմանի խոսքով` եթե ճողվածքը հանկարծ գլուխ բարձրացնի, կարող է վիրահատության կարիք ունենալ, հայտնում է Sputnik Արմենիան:

2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում պետք է կայանար Ծառուկյանի և Մախաչովի միջև երկրորդ մենամարտը։ Վնասվածք ստացած Ծառուկյանի փոխարեն պայքարի է դուրս եկել բրազիլացի Ռենատո Մոյկանոն և պարտվել հենց առաջին ռաունդում:

Արման Ծառուկյանը 28 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ:

Leave a Comment