Մեր թիմի ոգին վճռորոշ դեր խաղաց. Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, իսպանացի Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Մարսելի» նկատմամբ հաղթանակը Ֆրանսիայի սուպերգավաթի եզրափակչում:

«ՊՍԺ-ն այդքան էլ լավ խաղ չցուցադրեց։ Բարդ հանդիպում էր: «Մարսելը» շատ լավ էր հանդես գալիս, բայց իմ թիմն այլ վերաբերմունք ուներ: Մեր թիմի ոգին վճռորոշ դեր խաղաց։ 11-մետրանոցներն օգնեցին մեզ: Երջանիկ ենք: Այս հաղթանակը շատ կարեւոր էր մեր երկրպագուների համար։ Եզրափակչում հաղթելը միշտ դժվար է։

Գիտակցում եմ, որ անհնար է մշտապես բարձրակարգ ֆուտբոլ խաղալ, բայց ՊՍԺ-ն ունի բնավորություն և մենթալիտետ», – իսպանացու խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

ՊՍԺ-ն 14-րդ անգամ է նվաճել սուպերգավաթը՝ 11-մետրանոցներով 4:1 հաշվով հաղթելով «Մարսելին»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Leave a Comment