Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ATP-250

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող թենիսի ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Զուգախաղի քառորդ եզրափակչում ռուսաստանցի թենիսիստները 6:3, 3:6, 10:4 հաշվով հաղթել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Տեո Արիբաժեին և Ալբանո Օլիվետիին:

1/8 եզրափակչում Խաչանով-Ռուբլյով զույգը պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչներ Պետր Նոուզին և Պատրիկ Ռիկլին՝ 6:7 (5:7), 6:3, 1:0 (11:9)։

Leave a Comment