Չեչնիայից ՀՀ տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության գործով հայտարարվել է հետախուզում՝ հայտնել է ՆԳՆ-ն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 28.11.2025թ. ներկայացրած հարցմանն ի պատասխան ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ շարունակվում են նրանց հայտնաբերմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։ Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով … Read more

Տղամարդու վրայով մի քանի անգամ մեքենա են վարել, սպանվածն ընդդիմադիր հայացքներ ուներ. «Հրապարակ»

Նոյեմբերի 26-ին Նոր Նորքի Շոպրոնի փողոցում աննախադեպ դաժանությամբ սպանություն է կատարվել: Ասֆալտին ընկած երիտասարդ տղամարդու վրայով մի քանի անգամ մեքենա են վարել, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից նա մահացել է: Գործող անձանց անունները գաղտնի են պահվում: Սպանվածը Բորիս Արզումանյանն է` 2 երեխայի հայր, 31 տարեկան: Հայտնի է միայն, որ սպանությանը նախորդել են վիճաբանություն եւ կռիվ: Քննչական … Read more

Սուտ 32. «Խոշոր չափի հանցագործությունների քանակը նվազել է»

Սկիզբը՝ այստեղ: Պարբերաբար հայտարարվում է, թե «խոշոր հանցագործությունները պակասել են», որ ժողովուրդը կարող է հանգիստ շնչել, իսկ երկրի անվտանգությունը բարելավվում է։ Սա լոզունգ է, որի տակ թաքնվում է ահազանգերի լուռ ալիք — քանզի իրականում ոչ միայն չեն պակասել, այլ որոշ չափով ավելացել են, եւ դրանց մի զգալի մասը մնում է անպատիժ։ Սա պարզապես քաղաքական մանիպուլյացիա … Read more

Լարիսա Դոլինայի և նրա ներկայացուցչի հանդեպ հնչեցված սպանության սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինայի և նրա ներկայացուցչի հանդեպ հնչեցված սպանության սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մոսկվայի մարզի Բալաշիխայի քաղաքային դատարանում, որտեղ սկսվել է արտիստուհու բնակարանի հետ կապված 317 միլիոն ռուբլու խարդախության գործի քննությունը, հայտարարել է Դոլինայի ներկայացուցիչը։ Գործը կասեցվել էր կասկածյալներին չբացահայտելու հետևանքով: «2024 թվականի սեպտեմբերին ես … Read more

Սպանության նախապատրաստության դեպք է կանխվել. 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին: Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել և … Read more

Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով դատավարությունը սկսվել է զրոյից. այն իրականացվում է դռնփակ. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատաքննության «երկրորդ փուլն» իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանության կողմի պահանջով։ Աղմկահարույց քրեական գործը, հիշեցնենք, շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական  փուլում էր, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են՝ քրեական հետապնդման ենթարկվելու … Read more

«Պաշտպանական կողմը խոշտանգվում է, մենք չգիտենք ոնց անենք». Աննա Ծառուկյան

Երեւան քաղաքի քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Ս. Յուզբաշյանը Նարեկ Սարգսյանի գործով տեղեկացրեց, որ մեղադրանքի կողմն ունի երկու միջնորդություն: 2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում` իր բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա ԵՊՀ դասախոս Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր Տաթեւիկի ամուսինը՝ Մարգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք … Read more

ՀՀ քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ

Sputnik Արմենիա. Հայաստանի քաղաքացին կասկածվում է Ուկրաինայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ, Կիվան 2023 թվականի դեկտեմբերին սպանվել էր Մոսկվայի մարզում։ Baza Telegram ալիքի տվյալներով՝ Արայիկ Ամիրխանյանը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տրամադրել է Կիվայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, որից հետո մարդասպանը կրակել է Կիվայի վրա։ Դեռ քննության ավարտից առաջ` մայիսի սկզբին, Ամիրխանյանը ձերբակալվել էր կաշառակերության … Read more