Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը․ Տիրատուր քահանա Սարդարյանի հոդվածը

Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը «Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգևոր ինքնավարությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ Ներածություն Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվող զարգացումները՝ առնչվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անցել են սովորական քաղաքական կամ վարչական գործընթացների սահմանը: Դրանք այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին իրավական միջադեպեր: Իրենց ամբողջության մեջ այդ քայլերը վկայում … Read more

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի… 2

Սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին     Սկիզբը՝ այստեղ  Եկեղեցու ներքին գործերին Հայաստանի հայադավ իշխանությունների հերթական ապօրինի, հանցավոր միջամտությունը հունվարի 31-ի իր հայտարարությամբ խստորեն դատապարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածինը: «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և … Read more

Սուրբ Ատոմյանց հիշատակության օրն է – Live News

Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում … Read more

Առավոտից ռազմական ոստիկանության մեքենան հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ահազանգում է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնն է այսօր – Live News

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն … Read more

Պետությունն անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը․ Տեր Տիրատուր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն, այս մասին գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ Տեր Հայրն ընդգծել է՝ սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցին, այլև … Read more

Ոսկետափում շարունակվում են ճնշումները Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ

Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։  Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի … Read more

Նիկոլից և իր ոհմակից ամեն նենգություն սպասելի է, բացառված չէ, որ մինչև փետրվարի 16-ն ինչ-որ ոտնձգություն իրականացնեն կաթողիկոսի նկատմամբ

Որպեսզի Ավստրիայում հրավիրված եկեղեցական մեծ ժողովը չկայանա և…   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջին հանդես եկավ եկեղեցական մեծ ժողով (եպիսկոպոսաց ժողով) կազմակերպելու նախաձեռնությամբ (նույնիսկ օրն էր նշանակված ու հայտարարվեց), ինչը միանշանակ արժանացավ հավատացյալների դրվատանքին, խրախուսմանը, մի խոսքով, դրական վերաբերմունքին: Գրելով «հավատացյալների», հասկանալի է, բոլորովին նկատի չունեմ կեղծ հավատացյալ Նիկոլ հայադավին և … Read more

Տիրադա՛վ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ – Live News

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ … Read more

Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին

Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որով հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տաս եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը … Read more