Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությունը խոչընդոտելու» մեջ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին … Read more

Համահայկական խորհուրդը ահազանգում է՝ Արցախի օկուպացված տարածքներում վտանգված է հայկական ժառանգությունը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար և անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։ «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամին ոչնչացնում է քարը, որովհետև սարսափում է այդ քարի մեջ դրոշմված հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական … Read more

Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։ Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված … Read more

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ահազանգում է Դավիթ Մինասյանի վիճակի մասին

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում։ «Փաստացի անազատության մեջ պահվելը նրան հասցրել է ոչ միայն ֆիզիկական հյուծման, այլև խոր հոգեբանական ճնշվածության։ Մեր տեղեկություններով՝ Դավիթին տանջում են անտանելի գլխացավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են անոթային լուրջ խնդրի … Read more

Տիրադա՛վ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ – Live News

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ … Read more

Բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հեղաշրջման փորձ եկեղեցու ներսում. հայտարարություն

Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, այլևս պարզապես «միջամտություն» չէ. սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ։ 2026 թ. հունվարի 4–6-ին Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դավաճան հոգևորականների կողմից բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հակականոնական և հակասահմանադրական հեղաշրջման փորձ … Read more