Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան – Live News

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որում, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը և հավատացյալ–Եկեղեցի հարաբերության կանոնակարգումն իրականացվում են ժողովրդավարական և ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, եկեղեցական կանոնների և պատմական փորձառության վրա․ «Հայաստանյայց Եկեղեցին որդեգրել է եկեղեցական կյանքի ղեկավարման … Read more

Տեր Երեմիան և Տեր Դանիելը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ՝ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը և Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Տեր Հայրերը նախկինում հոգևոր ծառայություն էին իրականացնում Գեղարքունյաց թեմում։

Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը. Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ

Փետրվարի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Բերդ համայնքի Նոր Վարագավանք վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատացյալներին ներկայացրեց գալիք Անառակի կիրակիի Սուրբգրային պատմությունը, հիշատակեց Անառակ որդու վերադարձը և իր խոսքում ընդգծեց, որ «իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և … Read more

Կատարվեց Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը

Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը: Առավոտյան Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Սրբազան արարողության … Read more

Մեծ Պահքի շրջանում կարելի՞ է մատաղ անել – Live News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է Մեծ Պահքի հետ կապված հիմնական հնչող հարցերից մի քանիսին. Կարելի՞ է մատաղ անել Մեծ Պահքին։ Ոչ, չի կարելի։ Կարելի՞ է մկրտվել Մեծ Պահքին։ Մկրտության համար արգելված օրեր չկան։  Կարելի՞ է պսակադրվել Մեծ Պահքին։ Կանոնական տեսանկյունից արգելվում է։ Եթե մարդիկ պատրաստվել են ու … Read more

Արևագալի ժամերգությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ – Live News

Արևագալի ժամերգությունը Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Մայր Աթոռ

Խառնաշփոթը չի կարող չեղարկել Աստծո նախանշած նպատակակետը․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյան

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը ֆեյսբուքյան իր էջում դեպի Վիեննա թռիչքից մանրամասներ է պատմել․ «Հանկարծ ինքնաթիռը մտել է տուրբուլենտության գոտի, մարդիկ դադարել են խոսել, բոլորը նույն բանն են մտածել՝ ամեն ինչ կարգի՞ն է, մենք ապահո՞վ ենք։ «Օդաչուն հանգիստ և հաստատուն ձայնով ասաց. «Մենք կայուն ենք։ Մենք վերահսկում ենք իրավիճակը»։ Եվ դա փոխեց … Read more

Կաթողիկոսի և Մայր Աթոռի նկատմամբ կատարվածից գլխավոր հետևությունը՝ պետք է անցնել երկրում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը (տեսանյութեր)

Հայաստանի թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով… Երբ Հայաստանը խորապես թաղված է քաղաքական ու համակարգային կոռուպցիայի մեջ, Նիկոլ հայադավի կողմից դատական համակարգն ուզուրպացված է, իրավապահ համակարգը գրպանված, այդ նույն իրավապահ համակարգում հանցագործությունների մասին հաղորդումներին համապատասխան ընթացք տալու փոխարեն, ոմանք առերևույթ կերպով իրենք են կատարում հանցագործություններ: Փետրվարի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հանցագործության մասին հրապարակային հաղորդմանս … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները (IARA) խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Այս փաստը եզակի դեպք չէ։ Այն մաս է կազմում վերջին ժամանակներում ավելի լայն մի գործընթացի, որը հատկանշվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և դեպի ավտորիտարիզմ … Read more

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին․ Տեր Եսայի

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին 24News-ի  https://24news.am/politics/502892/ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրանք են՝ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Տ. Դանիել Սրբազան Ֆընդկյանը։ Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։ Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը՝ առանց Ամենայն … Read more