Համատեղ նամակով դիմեք Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը. Վարդան Օսկանյանի առաջարկն ընդդիմությանը

Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է։ Դժվար է հավատալ, որ Փաշինյանը … Read more

«Դիմադրելով ոչնչացմանը». «National Catholic Register»-ն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ Հռոմի պապին ուղղված նամակին

«National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածի որոշ հատվածներ ներկայացնում եմ թարգմանաբար։ «Դիմադրելով ոչնչացմանը. քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապ Լեո XIV-ին փրկել հայ գերիներին» վերնագրով հոդվածում նշված է․ «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են … Read more

Ամենամեծ ցինիզմն էլ այն է, որ հունվարի 2-ին ՀԷՑ-ի որևէ մասնաճյուղում վթար չլինելը հպարտությամբ ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում. Հարություն Մնացականյան

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը Դեկտեմբերի վերջին ռեպորտաժ էին պատրաստում, որտեղ հարց էին տալիս քաղաքական գործիչներին, ակտիվ քաղաքացիներին, թե ի՞նչ կուզեին 2026 թվին Ձմեռ պապն իր հետ տաներ մեր երկրից։ Իմ պատասխանը և ամենամեծ ցանկությունն այն էր, որ առհասարակ կորչեն մեր երկրից երկակի ստանդարտները։ Հունվարի մեկից առ այսօր, իշխանական ներկայացուցիչների կողմից … Read more

Կանաչ լույս չվառել «ուժի իրավունքի» համար. Վենեսուելայի վերաբերյալ հայտարարությունները բաժանվում են երեք մասի. Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելական հետամանորյա աղմկարար այս գործողության առիթով արդեն պաշտոնապես իրենց դիրքորոշումներն են հայտնել եւ ամերիկյան, եւ եվրասիական մայրցամաքների տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ։ Եթե շատ կարճ դասակարգենք դրանք, մի կողմ դնելով պաշտոնական հայտարարությունների նրբերանգները, օգտագործած ձեւակերպումների ենթատեքստերն ու դրանց դրդապատճառները, ապա այս պահին այդ հայտարարությունները բաժանվում են երեք մասի. … Read more

Անցել է ընդամենը վեց ամիս, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով

«Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մենաշնորհ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով: «Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը․ 1.«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես … Read more

«Կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ից բաց տեքստով անոնսում էին գործողություններ և պարզ է, որ … Read more

Այսօր Վենեսուելան է, երեկ՝ Մերձավոր Արևելքը, վաղը կարող է լինել ցանկացած այլ անկյուն, որտեղ գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների». Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական … Read more

Հայտնի խոսք կա «էշը տուռնիկից, Թրամփն էլ ժողովրդավարությունից». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Հիմա Մեքսիկայից կամ Կոլումբիայից կամ Պերուից է ավելի շատ ապօրինի թմրանյութ ներմուծվում ԱՄՆ, թե՞ Վենեսուելայից։ Այո, Մադուրոն բռնապետ է, բայց Պուտինը կամ Լուկաշենկոն, կամ Ալիևը, կամ Թուրքմենստանի նախագահը կամ Կիմ Չեմ Ինը բռնապետեր չե՞ն։ Եթե որպես բռնապետ է Մադուրոյին փաստացի առևանգման միջոցով ձերբակալել, ապա մյուսներին … Read more

Վենեսուելան հայտնվել է ԱՄՆ–Չինաստան մրցակցության կիզակետում. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ ԱՄՆ-ը բավականին … Read more

Վարազդատ Հարությունյան. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան: Երկրի կյանքի կազմակերպման բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության (այս իշխանության) ուղիղ կառավարման ներքո ճիշտ նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը: -ճիշտ այսպիսի տեսք ունի արտաքին … Read more