Համարում եմ, որ կառավարությունը ընդունելուց առաջ պատշաճ հաշվարկներ չի արել. ArCa քարտերով cashback-ի մասին

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը ArCa քարտերով cashback-ի մասին Տարեվերջին կառավարության որոշմամբ սահմանվեց ArCa քարտերով cashback-ի պայմանները, որը գործելու է 2026թ-ի ընթացքում, ըստ այդմ՝ անկանխիկ գործարքների* ծավալի 2%-ը վերադարձվելու է հաճախորդներին, որից 1%-ը ArCa վճարային համակարգի կողմից, մնացածը կառավարության, ընդ որում՝ ArCa-ի մասնաբաժինը չի կարող գերազանցել 3.5 մլրդ … Read more

Խաղաղության կարելի է գնալ՝ ընդունելով ցավոտ իրականությունը, բայց առանց սեփական պայքարը վարկաբեկելու. Հայկ Խանումյան

Արցախի հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Ղարաբաղյան հարցը թոկ էր Հայաստանի վզին» և որ Արցախը կորցնելով «գտել ենք Հայաստանը», նա ոչ թե խաղաղության մասին է խոսում, այլ նսեմացնում է Ղարաբաղյան շարժումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և փորձում արդարանալ 2020-ի պատերազմի կառավարման տապալման համար։ Ղարաբաղյան … Read more

Այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն. Արմեն Եղիազարյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ մասնավորապես գրելով Մի քանի ամիս է, ինչ ՀԷՑ-ի կառավարումը ապօրինաբար անցել է իրենց կառավարմանը ու արդեն գցեցին ոտքերին և այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն, նստեն խավարում, որ համակարգը դիմանա։ Բա ոնց … Read more

Հիքմեթ Հաջիևի՝ «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը հիբրիդային հարձակման դասական նմուշ է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած՝«Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է։ Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման դասական … Read more

Գյումրիի շուրջ աղմուկը ոչ թե հոգատարության նշան է, այլ քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում․ Մհեր Մելքոնյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. Մի քանի օր է՝ իշխանական խմբակի շիրակցի պատգամավորները, ինչպես նաև տարբեր տրամաչափի այլ չինովնիկներ, իրար հերթ չտալով, լուսանկարներ ու գրառումներ են հրապարակում Գյումրիից՝ փորձելով ներկայացնել, թե քաղաքում ճանապարհները չեն մաքրվում, աղբահանություն չի կատարվում, և իրավիճակը իբր դուրս է վերահսկողությունից։ Այդ աղմուկը ոչ թե հոգատարության նշան … Read more

Եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ փոքր էի, հիշում եմ՝ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը: Ինչո՞ւ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար ճնշումը համակարգի վրա … Read more

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ: Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը: Անընդունելի է ցանկացած … Read more

Կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական … Read more

Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։ Համոզվել, որ մենակ չենք։ Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր.. Մարդիկ առավել, քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։ Ոչ թե սինթետիկ լավատեսության։ Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք` հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։ Մեզ օդ … Read more

«Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել։ Դա քո տեսակի բացառիկությունն է՝ չկոտրվող, արժանապատիվ, պայքարող». Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Ռուբեն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել։ Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։ Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։ Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, … Read more