Անցել է ընդամենը վեց ամիս, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով

«Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մենաշնորհ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով: «Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը․ 1.«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես … Read more

«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Ս.թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգումների արդյունքում՝ Ընկերության մի շարք մասնաճյուղերում հայտնաբերվել են առերևույթ հանրորեն վտանգավոր արարքների հատկանիշներ պարունակող մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, մասնավորապես՝ «ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի սպասարկման տարածքում բյուջետային սպառողների էլ.էներգիայի ծախսը հաշվառող առևտրային … Read more

Կազմակերպեք ուղիղ եթերում բանավեճ ՀԾԿՀ նախագահի, ժամանակավոր կառավարչի և իմ մասնակցությամբ. Դավիթ Ղազինյանը` Ռոմանոս Պետրոսյանին

«Ճիշտն ասած` տվյալ սուբյեկտի հերթական չփաստարկված ցնդաբանություններին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, ինքս հարց ունեմ. ի՞նչ եղավ Հ1-ի ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու վերաբերյալ իմ առաջարկը: Կազմակերպեք ուղիղ եթերում բանավեճ ՀԾԿՀ նախագահի, ժամանակավոր կառավարչի և իմ մասնակցությամբ։ Մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա լսելու բոլորիս խոսքը բաց և թափանցիկ ձևով, ինչո՞ւ եք խառնվել  իրար»,-ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանի … Read more

Նարեկ Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի․ «Հետք»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թ. հուլիսի 15-ի հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ … Read more

ՀԷՑ-ում կադրային փոփոխություններ են եղել Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված իրավական ակտերի հիման վրա

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ Ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: Մասնավորապես՝🔺 «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ). 🔺 «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի … Read more

էլէներգիայի պլանային անջատումները՝ հուլիսի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ … Read more

Անընդունելի ենք համարում նման սպառնալիքներով հանդես գալը ընկերության հասցեին, որի գործունեությունը փոխկապակցված է ՀՀ գրեթե բոլոր բիզնես ոլորտների հետ. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին, դրանց պատասխանատուներին, քաղաքական գործիչներին Հարգելի գործընկերներ, Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի ներկայացուցիչներս, սույնով հայտարարում ենք. Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ուղեկցվում են մեծ ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների և նրանց … Read more