«Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է: Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն: Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար: Փառք ու … Read more

Ամենամեծ ցանկությունն ու սպասելիքը, որ կա Նոր Տարում՝ Բաքվի բանտերից գերության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձն է. Ժաննա Ալեքսանյան

Դեկտեմբեր 31,2025 22:38 «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Ամենամեծ ցանկությունն ու սպասելիքը, որ կա Նոր Տարում՝ Բաքվի բանտերից գերության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձն է, հայաստանյան բանտերից շինծու գործերով  մեղադրվող անմեղ մարդկանց ազատումն է։ Աստված նրանց ուժ զորություն և համբերություն տա, նրանց կողքին և նրանց հետ լինի։ Եվ ամենակարևորը՝ … Read more

Թող 2026-ին մեր պետությունը վերջապես կանգնի ճիշտ ճանապարհի վրա և «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական` կայուն և ամուր խաղաղության հաստատմամբ. Լևոն Զուրաբյանի ամանորյա ուղերձը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայաստանցի-համաքաղաքացի, Մաղթում եմ, որ 2026 թվականը փոխի քո կյանքը դեպի լավը և բերի երազանքների իրականացում: Որ բոլոր հիվանդությունները Նոր Տարում փախչեն քեզնից և դու առողջ լինես: Որ այնպիսի արդյունքների հասնես քո կյանքում, որ հարազատներդ ու ընկերներդ հպարտանան քեզնով: Որ ընտանիքումդ տիրի սեր և երջանկություն: Որ … Read more

Երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է․ Ռոբերտ Ամստերդամ

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Մենք ողջունում ենք և երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա նրան տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ։ Սա նշանակալի առաջընթաց է մեր` արդարության համար պայքարում։ Այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից … Read more

Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։ Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։ Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։ Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր … Read more

Թույլ մի տվեք, որ երբևէ կրկին բաժանումներ հրահրեն մեր ընտանիքներում, մեր Սուրբ Եկեղեցում և մեր Հայրենիքում․ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ Սիրելի՛ հավատացյալներ ի Հայրենիս և ի Սփյուռս Աշխարհի, Տարեմուտի հոգեշող այս պահին, երբ մեր սրտերն ու հոգիները փորձում են ջերմանալ Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուրախ զգացումներով, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալներին և հատկապես Տավուշի սխրագործ և քաջ ժողովրդին … Read more

Բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։ Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի … Read more

Տնտեսության կառուցվածքային վերափոխումը հնարավոր չէ հին ֆինանսական գործիքներով. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 10․ Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ Տնտեսության կառուցվածքային վերափոխումը հնարավոր չէ հին ֆինանսական գործիքներով։ Եթե պետությունը չի վերահսկում իր ֆինանսական հոսքերը, չի կարող վերահսկել ո՛չ արդյունավետությունը, ո՛չ արդարությունը, և ո՛չ էլ անվտանգությունը։ Այստեղից էլ սկսվում է … Read more

Դատարանը որոշեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառել ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ

Դեկտեմբեր 30,2025 20:14 Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը … Read more

Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոխարինվեց տնային կալանքով և գրավով

Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով, հայտնել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ «2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր … Read more