Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Հիմա Մեքսիկայից կամ Կոլումբիայից կամ Պերուից է ավելի շատ ապօրինի թմրանյութ ներմուծվում ԱՄՆ, թե՞ Վենեսուելայից։
Այո, Մադուրոն բռնապետ է, բայց Պուտինը կամ Լուկաշենկոն, կամ Ալիևը, կամ Թուրքմենստանի նախագահը կամ Կիմ Չեմ Ինը բռնապետեր չե՞ն։
Եթե որպես բռնապետ է Մադուրոյին փաստացի առևանգման միջոցով ձերբակալել, ապա մյուսներին է՞լ է նման ճակատագիր սպասվում։
Իսկ եթե ԱՄՆ թմրամիջոցների մեծ ծավալի ապօրինի ներմուծման համար, ապա առաջին հերթին իր իրավապահ մարմինների մեջ պետք է գտնի խնդիրը։
Բայց եթե, այնուամենայնիվ, թմրանյութի հետ է կապված, ուրեմն վերը թվարկած Լատինական Ամերիկայի այլ պետությունների դեմ էլ պետք է սպասել նման բնույթի գործողություններ։
Բոլոր դեպքերում, չեմ վստահում Թրամփին։
Իրենից ոչ ժողովրդավարության մասին կարելի է ակնկալել մտահոգություն (կենցաղային հայտնի խոսք կա «էշը տուռնիկից, Թրամփն էլ ժողովրդավարությունից»), ոչ էլ ԱՄՆ քաղաքացիների համար։
Բիզնեսմեն է, Դոն Կառլեոնի բնույթի․ կապրենք կտեսնենք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: