Հրատապ. 2026-ին Հայաստանի վերացման սպառնալիքը մեծ է. Թրամփի CORE 5 ծրագիրը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Հալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է»․ «Արեւելք»

Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջեւ բախումները շարունակվում են։ Հրթիռակոծությունից վնասվել են նաեւ հայկական թաղամասերը, մասնավորապես՝ հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել։ «Արեւելք»-ի տեղեկություններով, այս գիշեր արձակված հրթիռներից մեկը մտել է մեր հայրենակցի՝ Հրաչ Քեյվանյանի բնակարանը, տունը քարուքանդ է եղել։ Մեզ հետ զրույցում Հրաչ Քեյվանյանը հայտնեց, որ … Read more

Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել, որն առայժմ իրականացվում է բացառապես սեփական ուժերով, սակայն Անկարան համապատասխան հարցման դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ «Խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը Հալեպում սկսել է հակաահաբեկչական … Read more

Հալեպում բախումներ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև․ զոհվել է առնվազն 9 մարդ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երեքշաբթի օրը սրվել է անվտանգային իրավիճակը՝ Սիրիայի կառավարության ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով։ France 24-ի հաղորդմամբ՝ բախումները դարձել են վերջին ամիսների ընթացքում ամենախոշորն ու ամենածանրը՝ հանգեցնելով առնվազն ինը մարդու մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բախումներն ուղեկցվել են բնակելի թաղամասերի … Read more

Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր

Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն