Սիրիան պատվիրակություն է ուղարկել Մոսկվա
23 Դեկտեմբերի, 2025 Մոսկվա է ժամանել Սիրիայի պատվիրակությունը, որի կազմում են արտգործնախարար Ասաադ Հասան ալ-Շաիբանին, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան և գլխավոր հետախուզության վարչության պաշտոնյաները, հաղորդել է SANA գործակալությունը։ Արտգործնախարարությունը հայտնել է, որ պատվիրակությունը բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։