Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, խաթարում են ազգային համերաշխությունը վերականգնելու ջանքերը. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում լարվածության աճի կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Տարածված հայտարարության մեջ Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը զգուշացնում է, որ Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, խաթարում են ազգային համերաշխությունը վերականգնելու ջանքերը և Սիրիան պահում են շարունակական … Read more

«Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են». Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։ Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը … Read more