Հայաստանում ցմահ դատապարտված Սիրիայի քաղաքացիները փոխանցվել են Սիրիային • Tribune.am

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Այս … Read more

Էրդողան․ Չենք կարող թույլ տալ, որ Հալեպում թուրքերի, արաբների և քրդերի միջև եղբայրությունը խաթարվի

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպում ընթացող զարգացումների պայմաններում անհրաժեշտ է կանխել ազգերի միջև եղած եղբայրական հարաբերությունների խաթարումը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերի, արաբների և քրդերի միջև եղած եղբայրությունը խաթարվի»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է զգուշորեն մոտենալ, իսկ սադրանքների նկատմամբ՝ լինել առավել զգոն։ Այս մասին վերջինս … Read more

Սիրիայի քրդերը այն գործոններից են, որոնք դիրքորոշում փոխում են միայն ուժի կիրառման դեպքում. Հաքան Ֆիդան

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը ներկայացրել է TRT-ի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցի կարևոր կետերը. Այժմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում մենք խաղաղությանը մոտ ենք ավելի քան երբևէ։ Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, Թուրքիան կստանձնի Սև ծովի անվտանգության պատասխանատվությունը։ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք բխում են իրական պատճառներից և կառուցվածքային խնդիրներից,  մանիպուլացվում … Read more

Հալեպի հայկական թաղամասերը հայտնվել են Սիրիայի բանակի և «Քասաթի» մարտերի կրակի տակ

10 Հունվարի, 2026 Հալեպի հայկական թաղամասերն արդեն 4 օր է` հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև շարունակվող մարտերի խաչաձև կրակի տակ, այս մասին գրում է «Արևելքը»։ Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Հալեպի Վիլլաներ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղամասն է, որտեղից երևում են սիրիական բանակի տանկերը։ «Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի … Read more

Հրատապ. 2026-ին Հայաստանի վերացման սպառնալիքը մեծ է. Թրամփի CORE 5 ծրագիրը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Հալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է»․ «Արեւելք»

Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջեւ բախումները շարունակվում են։ Հրթիռակոծությունից վնասվել են նաեւ հայկական թաղամասերը, մասնավորապես՝ հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել։ «Արեւելք»-ի տեղեկություններով, այս գիշեր արձակված հրթիռներից մեկը մտել է մեր հայրենակցի՝ Հրաչ Քեյվանյանի բնակարանը, տունը քարուքանդ է եղել։ Մեզ հետ զրույցում Հրաչ Քեյվանյանը հայտնեց, որ … Read more

Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել, որն առայժմ իրականացվում է բացառապես սեփական ուժերով, սակայն Անկարան համապատասխան հարցման դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ «Խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը Հալեպում սկսել է հակաահաբեկչական … Read more

Հալեպում բախումներ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև․ զոհվել է առնվազն 9 մարդ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երեքշաբթի օրը սրվել է անվտանգային իրավիճակը՝ Սիրիայի կառավարության ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով։ France 24-ի հաղորդմամբ՝ բախումները դարձել են վերջին ամիսների ընթացքում ամենախոշորն ու ամենածանրը՝ հանգեցնելով առնվազն ինը մարդու մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բախումներն ուղեկցվել են բնակելի թաղամասերի … Read more

Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր

Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն

Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ

24 Դեկտեմբերի, 2025 Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շիբանին չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ։ Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարը և պաշտպանության նախարար Մուրհեֆ Աբու Կասրան Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու պաշտպանական … Read more