Ո՞ր ՔՊ-ականներն են պաշտոն ստանում ՀԷՑ-ում․ Ինֆոգրաֆիկա

Հուլիսի 18-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։ Այնուհետև նա կադրային փոփոխություններ իրականացրեց ՀԷՑ-ի գլխամասի և մասնաճյուղերի ղեկավար կազմում։ Ուսումնասիրելով նորանշանակ կադրերի կենսագրությունը, պարզվում է, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն ՔՊ կուսակցության անդամ են, նրանց մի մասն էլ աշխատել է ՊՎԾ-ում՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Եվ … Read more

Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում պաշտոն տվեցին

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը»։ ՔՊ-ականը գրել է, թե իր ներդրումն է ունենալու «ոլորտի կայունացման գործընթացում»։

Սարիկ Մինասյանը պաշտոն կստանա. «Առավոտ»

Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության … Read more

Սարիկ Մինասյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր

Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության … Read more

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում

Գյումրիի ավագանիի «Իմ հզոր համայնքը» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի: Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց … Read more

«Առավոտը» ներկայացուցիչ դեռ չունի Շիրակի մարզի դատարանում

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Հ. Աղաքարյան) շարունակվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցի քնննությունը: Ս. Մինասյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը խնդրել է պարտավորեցել Ա.Ղուկասյանին հերքել Ս. Մինասյանի վերաբերյալ www.aravot.am 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված փաստացի տվյալները: Մասնավորաես, որ … Read more

Միքայել Սրբազանի կալանավորման թեման՝ Գյումրու ավագանու նիստում․ Ի՞նչ կարծիք ունի Սարիկ Մինասյանը

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հանդես եկավ  հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փաստը։ Նա ի նշան բողոքի՝ բոյկոտեց ՔՊ-ականների հրավիրած նիստը ու հեռացավ դահլիճից՝ հորդորելով նախ մարդ լինել, հայ, գյումրեցի և հետո նոր կուսակցական։ Վարդան Ղուկասյանն էլ հորդորախառն առաջարկով դիմեց ՔՊ խմբակցության ղեկավար … Read more

«Շատերի մուրազն էլ փորը կմնա, ոչինչ հանգիստ եղի»․ կոշտ զրույց Վարդան Ղուկասյանի և ավագանու ՔՊ-ական անդամի միջև

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստում իրավիճակը փոքր-ինչ լարվեց, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկեց պատմամշակութային շինություններից մեկի՝ «Ճերմակ» հիվանդանոցի շենքի վերաբերյալ նախորդ ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ընդունած որոշումը ճանաչել ուժը կորցրած։ Ըստ այդ որոշման՝ ավագանին իր համաձայնությունն էր տվել համայնքի սեփականություն հանդիսացող պատմական շենքը աճուրդով օտարման ներկայացնելու։ «Կարճ-կոնկրետ խոսենք, «Ճերմակ» հիվանդանոցի մասին է խոսքը, մենք … Read more

Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործով նոր որոշումը

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի ապրիլի 4-ի որոշմամբ, վարույթ է ընդունվել Սարիկ Մինասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի հայցադիմումն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի: Հիշեցնենք, որ վիճարկվում են «Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ. կուսակցությունից հեռացվել է. Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար», «Սարիկ Մինասյան, դատարան ես … Read more