«Հլը մի րոպե, ես թույլ չեմ տա ինձ անտեսեք»․ Վարդան Ղուկասյանը միջամտեց Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ լեզվակռվին

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Գյումրու օր» տոնակատարությունը նշելու հարցը, և Վարդան Ղուկասյանի որոշեց՝ այն նշել բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով, ոչ թե համայնքային բյուջեով, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, դիմելով ՔՊ-ականներին, հարցրեց, թե ինչո՞ւ են դժգոհ, որ բարերարը պիտի ֆինանսավորի։ «Պետության կողմից բարերարը կալանավորված է, ես չգիտեմ ինչի համար, ինչ-որ … Read more

«Մինասյան Սարիկը «Գծի հետևից» է, հենց դա անենք, իրեն ՔՊ-ն կհանի գործից․․․ Ոչինչ, դուք արեք, թող ինձ գործից հանեն»․ Վարդան Ղուկասյանն ու Սարիկ Մինասյանը կատակեցին

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկում էին «Գյումրու օր» տոնակատարությանը նվիրված հարցը ու որոշվեց, որ այն կնշվի բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով,  « Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը Վարդան Ղուկասյանին առաջարկեց բարերարի հաշվին բյուջեից խնայված գումարը՝ 15 միլիոն դրամը, ուղղել  Երկաթգծի թաղամասի մանկապարտեզի վերանորոգմանը։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, որ ավելի վատ պայմաններում … Read more

ՔՊ-ականների վրդովմունքն ու զիջման գնացող կոմունիստները․ «Գյումրու օր» տոնակատարության շուրջ կրքերը հանդարտվում են

Տեղեկացրել ենք, որ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվեց քաղաքի օրը․Գյումրու ավագանու նիստից օրակարգից հանվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարություններին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին» հարցի քննարկումը։ Իսկ այդ նպատակի համար, ինչպես զեկուցեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պես Լիլիթ Թովմասյանը, անհրաժեշտ էր հատկացնել 6 մլն դրամ։ «Առաջարկում եմ հանենք այս … Read more

Սարիկ Մինասյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր

Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության … Read more