Լևոն Քոչարյանը դատի կտա «Սիվիկ»-ին. Վաղարշապատի ընտրությունից առաջ կեղծ տեղեկություններ տարածելու և իրեն զրպարտելու համար

13 Նոյեմբերի, 2025 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է. «Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ին սպասարկող «Civic,am» լրատվականը փորձում է զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, գործընկերներին։ Թեպետ նախկինում նման հրապարակումները չեմ արժանացրել ուշադրության, այս անգամ լրատվականը փորձել է ոչ միայն ինձ զրպարտել, այլև թիրախավորել Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանին, նպատակ ունենալով ստորությամբ ազդեցություն … Read more

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

Փաստինֆոն գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել՝ զրպարտության հերքման պահանջով։ Այս անգամ հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ ՔՊ-ի՝ «Սիվիկ» լրատվականում հրապարակման համար։ Մասնավորապես, «Սիվիկ» լրատվականը հոկտեմբերի 6-ին հրաարակում էր կատարել գործարարի վերաբերյալ՝ նշելով, թե «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց»։ Այժմ գործարարը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել լրատվականին՝ … Read more

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամլո խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրառում է արել. «Եթե իշխանական խոսափողներ «Հայկական Ժամանակ»-ը և civic.am-ը 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։ … Read more

«Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն»

Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ մեր կուսակցության հասցեին հնչեցված զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։ Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է մեզ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։ Լուսինե … Read more

«Առավոտը» ներկայացուցիչ դեռ չունի Շիրակի մարզի դատարանում

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Հ. Աղաքարյան) շարունակվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցի քնննությունը: Ս. Մինասյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը խնդրել է պարտավորեցել Ա.Ղուկասյանին հերքել Ս. Մինասյանի վերաբերյալ www.aravot.am 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված փաստացի տվյալները: Մասնավորաես, որ … Read more

Ստացվում է՝ մեկնաբանություններում վիրավորել եւ զրպարտել թույլատրվում է, գրառումներում՝ ոչ. օրենքով կամրագրվի գրառումները հեռացնելու պարտավորությունը. «Հրապարակ»

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, հրապարակվել են «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: «Ա․ Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն նախագծի առնչությամբ մի քանի առաջարկ էր արել e-draft-ում։ ՀԿ-ի իրավաբան Նաիրա Ավետիսյանին խնդրեցինք մեկնաբանել առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես այն, … Read more