Ընթրիք, որը վճռեց Կանսելուի ճակատագիրը. ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Դուբայում

Ժոաո Կանսելուի վերադարձը «Բարսելոնա» անհավանական էր թվում շատերի համար, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Ամանորից առաջ Դուբայում կայացած հանդիպման արդյունքում։ Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացու տեղափոխությունը կատալոնական ակումբ միանշանակ չի ընդունվել ակումբի մարզական ղեկավարության կողմից, սակայն նախագահ Ժոան Լապորտայի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հանդիպումը վճռորոշ դարձավ։ Կանսելուի վարձակալությունը Միլանի «Ինտեր» գրեթե ավարտված գործարք էր։ Սակայն … Read more

Ռոնալդուի նվիրական երազանքը․ որ ակումբն է ցանկանում գնել պորտուգալացի աստղը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու … Read more

Վերադարձը մոտ է. հայտնի է Ժոաու Կանսելուի՝ Բարսելոնա ժամանման օրը — Armsport.am

«Բարսելոնան» ավարտին է հասցնում «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության գործընթացը։ Կատալոնական ակումբը պորտուգալացուն կվարձակալի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի մի մասը։ Ըստ Jijantes-ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստի ժամանումը Կատալոնիայի մայրաքաղաք նախատեսված է ուրբաթ` հունվարի 9-ին։ Նույն օրն էլ նա կանցնի պարտադիր բուժզննումը։ Գործարքի պաշտոնական հայտարարության հստակ օրը դեռևս որոշված չէ. այն ուղղակիորեն կախված … Read more

Ավելին է տեսել, քան մենք բոլորս միասին. Ֆելիշի հզոր խոսքերը Ռոնալդուի հասցեին

​«Ալ Նասրի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին։ ​«Իհարկե, Կրիշտիանուի ներկայությունը թիմում միշտ դրական է անդրադառնում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա տալիս է թիմին, և այն դասերը, որ քաղում ենք նրանից։ Նա օրինակ է գրեթե բոլոր խաղացողների համար, հատկապես՝ աշխատասիրության և նվիրվածության առումով։ ​Նրա կողքին լինելը մեզ՝ թիմակիցներիս, … Read more

Կտրուկ շրջադարձ. Բարսելոնան դիմել է Ալ-Հիլալին՝ Կանսելուի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ներկայացրել սաուդական «Ալ-Հիլալին»՝ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ծրագրում է վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի միայն փոքր մասը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Ինտերը» և «Ալ-Հիլալը» բանավոր համաձայնության են եկել պաշտպանի՝ միլանյան ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու … Read more

Բարսելոնա՞, թե՞ Ինտեր․ հայտնի է Կանսելուի հաջորդ կանգառը — Armsport.am

Սաուդական «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն շատ մոտ է միլանյան «Ինտեր» վերադառնալուն։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել վարձակալության պայմանների շուրջ։ Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբը համաձայնել է հոգալ 31-ամյա պորտուգալացու աշխատավարձի մեծ մասը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Ալ-Հիլալը» կվճարի 4,5 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» կես տարվա համար կվճարի 3 միլիոն … Read more

Ովքե՞ր են վաստակում ամենաշատը ֆուտբոլում. 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող խաղացողների թոփ-10-ը

Ֆուտբոլն այսօր ոչ միայն սպորտ է, այլև միլիարդավոր շրջանառությամբ բիզնես: Խաղի աստղերը վաստակում են ակումբային պայմանագրերով, գովազդներով և սեփական նախագծերով։ Ամենահարուստների շարքում են Կրիշտիանու Ռոնալդուն (տարեկան մոտ 500 մլն դոլար) և Լիոնել Մեսսին (մոտ 600 մլն դոլար)։ Ստորև ներկայացնում ենք 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ 10. Քևին դե Բրույնե 1991 թվականին ծնված բելգիացի … Read more

Կրիշտիանու Ռոնալդուի սննդակարգը. ի՞նչ է ուտում և խմում մեծանուն ֆուտբոլիստը

Կրիշտիանու Ռոնալդուն պատմության ամենահայտնի և հաջողակ ֆուտբոլիստներից մեկն է, ում պրոֆեսիոնալիզմն ու մարզավիճակը զարմացնում են միլիոնավոր մարդկանց։ Նրա հաջողության կարևորագույն բաղադրիչը սնունդն է։ Ռոնալդուի սննդակարգը մանրակրկիտ մշակված է՝ հաշվի առնելով մարզումները, վերականգնողական գործընթացները և անձնական նախասիրությունները։ Այս հոդվածում մանրամասն կվերլուծենք, թե ինչ է ուտում և խմում Կրիշտիանուն, ինչ մթերքներ է նախընտրում, ինչպես է բաշխում սննդի … Read more