ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին – Live News

Ռուսական զորքերը հուլիսի 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։  Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհի մասին, իսկ Դարնիցկի շրջանում էլ ավտոմեքենաներ են այրվել: Կլիչկոյի տվյալներով՝ տուժածներ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ի առավոտյան հայտարարել է, որ Կիևում խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մասնակցում են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ու … Read more

Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

Ռուսաստանի նախագահի օգնական, ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը վստահ է, որ Արևմուտքին չհաջողվեց քայքայել Ռուսաստանը 1990-ականներին և չի հաջողվի դա անել նաև այժմ։ «Պետք է ընդունել, որ աշխարհում միշտ եղել են ուժեր, որոնք ատել են Ռուսաստանը և նրա ոչնչացման համար պատրաստ են եղել օգտագործել իրենց ամբողջ ներուժը»,- ասել է Պատրուշևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ … Read more

Հրատապ․ Ալիևը բացեց փակագծերը՝ վառելիքի և բոլոր մնացած հարցերում Նիկոլն այսուհետ ապավինում է իրեն (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Լավրովը կայցելի Թեհրան – Live News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Իրան ներկայումս պլանավորման փուլում է։ Լրացուցիչ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի ժամանակին», – մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարարության խոսնակը։

Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող՝ ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներն Ամուրի և Չելյաբինսկի մարզերում գտնվող «Ուկրաինկա» և «Շագոլ» ռազմական օդանավակայանների վրա։ Ձերբակալվել են նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ ԱԴԾ-ն առգրավել է 24 FPV-դրոն։ Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական գործակալները FPV-դրոնները մարդատար … Read more

Օկուպացված Շուշիում Ալիևը հայտարարել է, որ ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից և Ղազախստանից: Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին: Այս մասին օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  Նրա խոսքով՝ ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ «Եթե նման … Read more

Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել

Իստրայի Պիոներսկոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են: Հրդեհ է բռնկվել հինգ առանձնատներում, հայտնել է Մերձմոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։ Սոլնեչնոգորսկում բազմաբնակարան բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով երկու մարդ է տուժել: Ընդհանուր առմամբ Մոսկվայի մարզում ՀՕՊ ուժերն ու ՌԷՊ միջոցները խոցել են 81 ԱԹՍ։ … Read more

Հայաստանին Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են կապում. Զախարովա – Live News

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ։  Հայաստանին Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են կապում ընդհանուր պատմության, համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման շնորհիվ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում: «Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում … Read more

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել։ Տեղեկությունը Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է հայտնել՝ նշելով, որ դեպի Երևան ուղերթը շաբաթական մեկ անգամ է իրականացվելու՝ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ «Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Դեպի Երևան երթուղին կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ ամեն հինգշաբթի»,- նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը, բայց ոչ ոք չի ուզում մտնել, ասել է սենատոր Գրիգորի Կարասինը։ «Մենք չենք փակում դուռը շփումների և կարգավորմանն ուղղված կոնկրետ բանակցությունների համար։ Բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ուզում մտնել այդ դռներով, և մեր գործընկերները, ընդհակառակը, փորձում են դրանք փակել։ Մենք չենք կարող և չենք թույլ … Read more