Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել։ Տեղեկությունը Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է հայտնել՝ նշելով, որ դեպի Երևան ուղերթը շաբաթական մեկ անգամ է իրականացվելու՝ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ «Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Դեպի Երևան երթուղին կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ ամեն հինգշաբթի»,- նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը, բայց ոչ ոք չի ուզում մտնել, ասել է սենատոր Գրիգորի Կարասինը։ «Մենք չենք փակում դուռը շփումների և կարգավորմանն ուղղված կոնկրետ բանակցությունների համար։ Բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ուզում մտնել այդ դռներով, և մեր գործընկերները, ընդհակառակը, փորձում են դրանք փակել։ Մենք չենք կարող և չենք թույլ … Read more

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

ԵՄ երկրները կարող են համաձայնության չգալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ առանձին սահմանափակումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հայտնել է Euractiv պորտալը։ «Դեսպանները պատրաստվում են հերթական բարդ փոխզիջմանը, երբ խոսքը հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», — նշվել է հրապարակման մեջ։ Վիճահարույց հարցերից մեկը դարձել է ռուսաստանցի զինծառայողների՝ ԵՄ մուտքի արգելքը։ Բալթյան երկրների առաջարկած նախաձեռնությանը միության ոչ բոլոր … Read more

ՌԴ-ից Թուրքիայի գնած S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին – Live News

Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Պնդում է թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, հաղորդվում է, որ … Read more

Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում

Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։ Այս մասին հայտնում է մարզպետ Յուրի Սլյուսարը։ «Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել նավթի 2 պահեստում»,– գրել է նա «Մաքս» հարթակում։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան: Բացի այդ, Ազովի շրջանի Կագալնիկ գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել վարչական … Read more

Նիկոլը շատ դաժան ձևով է ստորացվել և հիմա փորձում է վրեժխնդիր լինել (տեսանյութ)

Հյուրը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պատերազմը. ՌԴ ԱԳՆ

Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պատերազմը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այստեղ ԳԴՀ դեսպանատունը մեզ պատմեց բենզինի հետ կապված խնդիրների մասին և այն մասին, որ պետք է դադարեցնել, ինչպես իրենք են արտահայտվել, «ագրեսիվ պատերազմը»։ Մենք համաձայն ենք, որ Բեռլինի ժամանակն է դադարեցնելու ագրեսիվ պատերազմը Կիևի ռեժիմի … Read more

Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի – Live News

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից երկու ռազմական կցորդների արտաքսելու որոշման մասին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ «Իտալիայի կառավարությունը որոշել է արտաքսել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք պատասխանատու են Հռոմի դատախազության հետաքննության ընթացքում բացահայտված լրտեսական գործունեության համար։ Իտալիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր … Read more

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը չկայացավ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև չորեքշաբթի օրը հեռախոսազրույց չի եղել, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի

Ինչի եք անում, եթե ձեր նպատակը ընդդիմության միավորումն է (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.