Մայիսի 25-ից կմեկնարկեն Երևան-Բաթումի-Երևան չվերթներ – Live News

2026թ. մայիսի 25-ից Flyone Armenia-ն մեկնարկելու է Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթներ: Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը:

«Վիզ էիր» ավիաընկերությունը գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթները

Wizz Air ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:

Ղազախստանը վերսկսել է նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով

Ղազախստանը վերսկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով նավթի արտահանումը, որը դադարեցվել էր օգոստոսին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է «Ղազմունայգազ» բաժնետիրական ընկերությունը: ««Ղազմունայգազ»-ը վերսկսել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով: Սեպտեմբերի 13-ին Ակտաուի նավահանգստից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի ուղղությամբ առաքվել է 8 800 տոննա Քաշագանի նավթ, իսկ հաջորդ առաքումը նախատեսվում է սեպտեմբերի 20-ին», – ասված … Read more